Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

երբ ասում եմ երկիր

Բանաստեղծություն
Posted on 2021-06-06

երբ ասում եմ երկիր
ողնաշարս ցավում է կոնկրետ տեղերում
իսկ բժշկիս կարծիքով էդ ցավը ցմահ է
նրա հետ պետք է սովորել ապրել
բայց ես նաև ուղեղ ունեմ ու սիրտ
ու որ ասում եմ սիրտ էդ մենակ իմ սիրտը չի
վերացական դառնությամբ ու մեկ-մեկ
անհայրենիք զվարթություններով լի
էդ նաև Սաքոյի սիրտն է
ստենտավորված պատերազմի վերջին օրը
ու որ ասում եմ ուղեղ, հաճախ չգիտի
կառուցելու խնդիրներ լուծի թե քանդելու
ու թերևս ուշգիշերին կորոշի հելնել բալկոն ծխելու
չմտածելու իր իրավունքը անպատեհ
ունկնդիր բարեխիղճ աղբահանության ձայներին
ու խելառ սոխակների, որ էս տարի
անզգույշ գողի գործարկած
բոշ սիգնալի ձայնով են գեղգեղում
իրենց սիրո երգը օրացույցային
բիբ-բիբ-բիբ-բիբ-բիբ-բիբ
կոմիտասը զարմացկոտ գրի առներ
քանդվելու այս ձայները, որով մեռնում է
երկրի մարմինը դող
ու որ ասում եմ հող, էդ կոնկրետ մարդու գերեզման է
որ այլևս սահմանափակում է մի ուրիշ կոնկրետ մարդու
տեղաշարժման իրավունքն էս աշխարհում
ուր արդեն անիմաստ են արշալույսները
ու անհեթեթ փոթորիկները կենաց ծովերի
հողը, նաև շատ կոնկրետ ծառի կեցավայր է
որին թեկուզ անհավես, բայց պետք է ջրել
անկախ կայսերական կրկեսի խաղացանկից
նավսյակի, քանի որ ծառը մի քիչ դանդաղ բան է
ապրելու և մեռնելու սահմանին
տղերքին էսօր հարցրի
կառատեի եք ուզում գնալ, թե շեփորի
մտածում են

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme