Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Էմի Վայնհաուզ / Գիտես` շառոտ եմ ես

Բանաստեղծություն | Թարգմանություն
Posted on 2021-07-09

Ցածը՝ բարում, տեսա քեզ, խփնվեցի,
Գանգ էր մայկիդ, ոնցոր, էդ տեսա վերջինը,
Ասիր՝ էդ գյադու հետ ի՞նչ գործ ունես, աղչի՝
Հոտոտելով ինձ ինչպես թվանոց ջինը։

Դու իմ յարոն ես ազիզ, ծտոն ես իմ,
Ձեռքիդ շիշն եմ՝ ինձ կումեկում խմիր,
Մինչ թռնելու համար կբացեմ դուռը,
Դու ցխում ես հոգիս, ոնց Ռոջեր Մուրը։

Ես խաբեցի ինքս ինձ,
Ոնց ասում էի՝ եղավ այդպես,
Փչացած եմ դեռ էն գլխից,
Գիտես, շառոտ եմ ես։

Վերևներում էքսիս հետ տեղերի մեջ
Արվցում էր ոնց միշտ, բայց կայֆ չէր հեչ,
Չեմ պրծնում երբեք, թե դու չլնես մտքիս,
Խելքս գցել եմ արդեն, ախ թանկագինս։

Նստած ենք մենք էլի՝ գարեջրի սեղան,
Ասում ես մի թավուր՝ «երբ պսակվենք»․․․
«Կհանես մտքիցդ դու հեշտորեն դրան»․․․
Ետին միտք չունի էս ջահելը հեչ,
Ոռնում եմ քեզ համար ես օր ու մեջ։

Ես խաբեցի ինքս ինձ,
Ոնց ասում էի՝ եղավ այդպես,
Փչացած եմ դեռ էն գլխից,
Գիտես, շառոտ եմ ես։

Անուշ օրեր՝ Իսպանիա, թե այլ մի ծով,
Էլի միասին էինք՝ մենք երկուսով,
Ես լողանում էի, իսկ դու նստած էիր լուռ,
Լիզում էիր շուրթերդ, դե՝ միտքդ ծուռ։

Հետո, վախ, նկատում ես կարմրած ծնկներս՝
Ստամոքսս ճմլվում է, կտրում աղիքներս,
Դու թոթվում ես ուսերդ – մեր վերջն է սա,
Եվ ո՞վ ում առաջինը մեջքից խփեց, ասա։

Ես խաբեցի ինքս ինձ,
Ոնց զգում էի՝ եղավ այդպես,
Փչացած եմ դեռ էն գլխից,
Գիտես, բոզոտ եմ ես։

Օրիգինալ ստեղծագործությունը՝ Amy Winehouse / You Know I’m No Good
Թարգմանություն անգլերենից

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme