Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

զայն

Բանաստեղծություն
Posted on 2025-04-30

արագածոտնի նախալեռներում, ծովի
մակերևույթից 1450 մ բարձրության վրա
միջպետական մայրուղուց 1,2 կմ հեռու
հարավադեմ լանջին տեղակայված
մեր տան բակում, ուր գերակա են
լեռնահովտային քամիները զով՝
երբեմն այնպիսի անտանելի աղմուկ է,
ականջը ճմլող այնպիսի շուխուռ,
որ ես գնում գալիս հա բողոքում եմ —
գժվացրեց արդեն էս տաշիտուշին,
հետմահու զիլերի գվվոց-խզզոցը,
խոտհնձիչները բրոնխիտային,
հակակարկտային հրետանին,
սրսկիչները, պարալիչները հորատիչների,
թաթուլը, սոնան, վնասն, էմպետրին:
մեկ-մեկ էլ, ասեմ ձեզ, լուռ է այնպես՝
ասես աշխարհը դրված է մյութի,
բայազետից մինչև երնջատափ
մեծամորից մինչև գութանասար
ծպտուն չկա անգամ, չնչին շշուկ
շշշ, լսու՞մ եք էս լռությունը լուրթ՝
հարցնում եմ ես տնեցիքին,
ուշադի՞ր եք, զգո՞ւմ եք, վայելեցի՞ք,
անդորրը այս էպիկ քար լռության
ներսուդուրս եմ անում ճշտում նորից
հետապնդում նրանց մեծ հաճույքով —
թարթիչներիս ճոմփն եմ անգամ լսում,
սիրտս՝ անհանգիստ պոմպակայան,
մի՞թե էսքան տզզան էր մեր սառնարանը,
օդափոխիչն ինչո՞ւ է էսքան բզզում,
և դռներն ինչու են հոգոց հանում էսքան,
երեկոյի մթում բզզզ-բզզզզ-բզզզ
լսում եք՞ մոծա՞կ է, թե անօդաչու դռոն.
մագնեզիումդ խմե՞լ ես, սիրելիս —
ամեն օր հարցնում է ինձ սիրելիս:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme