Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Էքսկլյուզիվ

Posted on 2024-06-11

Հայաստանն անհավատալի չափումների պղպջակներ ունի իր մեջ պահած։ Էնօրը մի կահույքի սրահ էինք մտել, հենց մուտքից հասկացանք, որ մեր գնային սեգմենտը չի, բայց դե մտել էինք, ինչ արած, առաջացանք ի ոգևորություն սրահի միակ բնակչուհու։ Արտիստիկ կեցվածքով երիտասարդ կինը մեկ էլ բարևելուց հետո բեմական ինտոնացիայով մտավ՝ այստեղ ներկայացված են էքսկլյուզիվ հավաքածուներ այնպիսի աշխարհահռչակ բռենդներից, ինչպիսիք են (պայմանական) պուզելլին, միզելլին, տինտորիտոն, բաստուրմինո սուջուխիտոն, կառամելլա խորիզանոն ու սենց մի տաս անուն։ հիմնականում սեղաններ ու դիվաններ էին, բայց մեզ մահճակալներ էին պետք, քաշվելով ընդհատեցի տիկնոջ բենեֆիսը, ասեցի կներեք, իսկ երկրորդ հարկո՞ւմ ինչ ունեք (առանց չափազանցության) կանգ առավ, կոկորդը մաքրեց ու ձեռքի լայնակի բացվածքով օդում մի ամբողջական շրջան գծելով, նույն վերամբարձ արտիստիզմով ասեց՝ իսկ վերևո՛ւմ մեր համաշխարհայի՜ն բռենդներն են․․․ մենք սենց ապշած իրար ենք նայում ընտանիքով, չհասկանալով ոնց պետք է արձագանքել, մեկ էլ երեխեքից մեկը կիսաշշուկ հարցնում ա՝ պապա, իսկ ո՞րն ա համաշխարհայինի ու աշխարհահռչակի տարբերությունը, մեկ էլ կինը, որ իր աշխատավարձով երևի էս սալոնից մի աթոռի ոտք էլ չէր կարող առնել, զգաց, որ մենք էլ էս թատրոնից չենք, պարտված ժպտաց, ինչով հարուցեց մեր բնավ ոչ արիստոկրատ հռհռոցը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme