Անկեղծ օրակարգ

Խնդրել մահացողին, որ երբեք չմոռանա քեզ։
Ի սրտե ուրախանալ կաչաղակների համար,
ում բույն-մույն, ձագ-ձուգ դնելու հետ համընկավ
մի տարի չարչարանքով աճեցված գիլասներիս հասնելը,
հույս հայտնել, որ մի բան էլ մրջյուններին կմնա, տզերին։
Շփոթել սինվոլիզմ բառի ուղղագրությունը,
որ մի շարք խելոքներ թեկուզ դառը,
բայց ժպիտով սկսեն իրենց էսօրը։
Ձևացնել, թե հերթական անգամ չես արթնացել
միշտ նույն մարդուն անհույս սիրահարված,
սառը պահել, ձևացնել, թե չես մեռնում կարոտից,
երբ հյուրասենյակից պատշգամբ է գնում հանկարծ։
Խմել դեղերը, մտքում քոմենթելով այն աղջկան,
որ միշտ հիշատակում է այդ փաստը՝ խնդալով,
ինչու անպայման հղում անել դեղերին, ազզջան,
հնարավոր է, ուղղակի, ես տղանդավո՞ր եմ ))
Ի վերջո հանդիպել էդ վրաց պոետին
որ վստահ է, թե ես հայ Շամուգիան եմ,
այ քեզ բարիվրացիություն, Պաատա,
էն ա դու ես վրացի Անտաշյանը։
Եվ անշուշտ, տրաքվել անկեղծ բառից
այս անգամ՝ Ֆրանսիայի հրապարակում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *