Լույս տեսավ դզոնը

դզոն գրքի շապիկը

Այսօր վերջապես լույս տեսավ դզոնը – իմ վերջին տարիների աշխատանքը։ Ասեմ, որ մարմնով ծտոտ գիրք է ստացվել, ունենալու արժանի )) Դե իսկ բովանդակությունն այստեղ՝ աչքներիդ առաջ է գրվել․ իրար հետ պոեզիայի տեգը սրած անցել ենք գաղջահայաստանով, ապրիլյանով, հեղափոխության նման մի բանով, կորոնավիրուսով, արցախյան վերջին աղետալի պատերազմով, ունեցել ենք նաև բազմաթիվ չքնաղ, ձանձրացկոտ, սովորական օրեր ու մի ամբողջ միջին տարիքի ճգնաժամ իր փակուղային հուսահատության ու ազատագրող պայծառացման դրվագներով։ Գիրքը մի կողմից մարդու և իրականության առերեսման մասին է, մյուս կողմից՝ հայերեն տեքստի բան վկայելու ճիգի և դրա հավաստիության վերամտածումի մասին։ Հատուկ սիրվելու մտայնությամբ չի գրված ու վեհի, գեղեցիկի, բարու, չքնաղի մասին կանխակալ պատկերացումներ չունի, բայց վստահ եմ, որ այն իմ սերնդի ապրածի վկայությունն է։ Ավելի շուտ անգետի, քան իմացողի, ավելի շատ փնտրողի, քան գտածի, ավելի շուտ պարտվածի, բայց իր պարտության միջով շատ կարևոր տեղեր հասածի ճանապարհի գրառումն է։ Դզոնի առանցքային հղացքը հայ բանաստեղծության և առհասարակ բանաստեղծության գոյության և հավաստիության խնդրականացումն է։

Գրքի ստեղծման համար իրենց ջանքը ներդրած ընկերներին ջերմագին շնորհակալություններ՝
Շապիկը խզարելու համար՝ Michael Martirosyan ջանին,
Իր մեծական ներկայությամբ գիրքը պատված՝ խմբագիր Tigran Paskevichian ջանին,
Նախագծի համակարգող ու հրատարակիչ՝ Hasmik Hakobyan ջանին
Գիրքը պրիյատնի ձևավորած՝ Arpine Guloyan ջանին,

Իմ անհեթեթ վրիպումներն ու սայթաքումները մանրամասն քաղհանած Nare Ghukasyan ջանին, Arshavir Ghukasyan ջանին և թանկարժեք խորհուրդներով օգնած Arqmenik Nikoghosyan ջանին։
Գերազանց տպագրական որակի համար շնորհակալությունների երամը չվում է՝ «Զանգակ» հրատարակչություն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *