Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ուրիշս

Posted on 2022-09-10

Սելֆի, սելֆի, սելֆի, սելֆի։
մատներս վայելում են առավոտն ու մոկկան։
ազդրերս՝ մոխիտոյով, ծովե լազուրի հետ։
աչքերս՝ պչրահուն, ասես միակիս գտած լինեմ։
ես՝ իբր միամիտ շրջվեցի
ծանոթ ոտնաձայնից այնպես,
որ համ դեմքս երևա, համ էլ տուտուզիկիս կորը։
ես՝ լիֆտի հայելում՝ պճնված՝ գործի։
ես՝ օֆիսի հայելում՝ պճնված՝ լանչի։
ես՝ լանչի հայելում՝ պճնված՝ աշուն։
ես՝ ելնում եմ հայոց լեռները նախշուն։
ես՝ փայփայում եմ անտուն մի շունիկ։
ես՝ աչքով եմ անում ծիծիկներով շքեղ։
ես՝ իբր հին մի քաղաքում մի իբր
մոլորվել եմ անմեղ, ինչպես
աստվածածնի պատին աճած անմոռուկը։
ես՝ վայելում եմ երեկոն ու սպիտակ գինի։
ես՝ բրոդսկու հատորով եմ մատուցում լուքըս։
ես՝ պատվիրում եմ քաղցր՝
քաղցր ջան, իսկ չունե՞ք քաղցր՝ առանց քաղցրի։
ես՝ իբր հոգնած եմ, թախծոտ ու հուսահատ,
ասես այս սպասումն այնքան երկար տևեց,
որ կլիմաքսն ավելի շուտ կհասնի
պենելոպեին, քան ոդիսևսը,
բայց ես՝ բոմբ եմ ու ես
բոմբ եմ նայվում անգամ դեպրեսված։
ես։
երբ սելֆիի ռակուրսից եմ
ինքս ինձնով զմայլվում՝
ասես ուրիշը զմայլվի։

06.10.2022

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme