Պատերազմի շունչը

Նորից մեր սրտերը համակում է տագնապի ու հուսահատության, անելանելիության ու անզորության այդ ճզմող զգացումը։ Նորից կյանքը նույնականանում է այն կրելու անարդար անհարմարության հետ, նորից այս տհաճ ու իրական առերեսումը մեր հավատալիքների ու հույսիկների փխրունության ու դատապարտվածության հետ։ Նորից մեր վախերը կենդանի թաղված մեռելների պես դուրս են սպրդում առօրեականության հողից, որի վրա իբրև թե մի քանի կանաչ-մանաչ, ծաղիկ-մաղիկ էր հասցրել աճել։ Մեր գոյություն ունենալու իրավունքը հաստատելու ու վերահաստատելու այս հավաքական մարտահրավերը նորից նետվում է մեր դեմքին իբրև անվրիպելի, անշրջանցելի ճակատագիր։ Նորից ու նորից ուժեղ, պինդ, միասնական ու հավաքական, իբր թե հեռատես ու խորամանկ լինելու գոյաբանական շեշտը ու թույլ, սովորական, հուզական, անհոգ լինելու մեր մարդկային մասնավոր թուլությունը խզվում են իրարից ոնց մերձիմահի մարմինն ու հոգին։ Նորից, երբ պատերազմն իբրև կատաղած, իր լոզածոր ու անողոք վայնասունի մեջ գալարվող եռագլուխ կերբերոս, թոկի վրա կապած մոտեցնում են մեր տանը․․․ կա՞ ավելի նողկալի ապրում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *