Ստեղծել լավ գրականություն, նշանակում է՝ ստեղծել լավ լեզու. Կարեն Անտաշյան

1in.am |  04.03.2012

«Կապ չունի՝ գրողը երիտասարդ է, թե տարիքով, Հայաստանում այսօր գրական դաշտի խնդիրներն ընդհանուր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող Կարեն Անտաշյանը: Նա նշեց, որ երիտասարդ գրողներն ավելի մեծ շանսեր ունեն ընթերցվելու, քանի որ տիրապետում են սոցիալական մեդիայի գործիքներին. «Սոցիալական մեդիայի շնորհիվ ավելի հեշտ ու արագ կարող են երիտասարդները կապ ստեղծել և ընթերցողների փոքրիկ լսարան ձևավորել իրենց շուրջը, ինչը չի կարելի ասել նույնիսկ շատ տաղանդավոր գրողների մասին, որոնք հաղորդակցության բացակայության պայմաններում չեն կարողանում գտնել իրենց ընթերցողներին:

Խոսելով լեզվական խնդիրների մասին՝ Կարեն Անտաշյանն առանձնացրեց երկու խնդիր՝ լեզվի պահպանության և զարգացման խնդիրները. «Լեզվի զարգացման և պահպանման հիմնական խնդիրը մեծապես առկա է հենց ժամանակակից գրականության մեջ, որովհետև լավ գրականությունը ինքնին լեզվական խաղ է և անհնար է ստեղծել լավ գրականություն՝ առանց լեզվի ընդունված չափանիշների վերանայման»:

Ըստ գրողի՝ որոշ հեղինակներ ժարգոնից մինչև  ոսկեղենիկ, բանավոր հաղորդակցությունից դուրս մնացած լեզուն օգտագործում են իրենց ստեղծագործություններում և դա առաջին հերթին հենց գրողի անձնական ընտրության խնդիրն է, սակայն հաջող իրացման դեպքում նաև կարող է նոր լիցք ու ապրելու տարածություն տալ գրականությանն ու հայոց լեզվին ընդհանրապես:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *