Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Կարմիր չոր

Բանաստեղծություն
Posted on 2014-09-30

*

Ավելի հյութեղ, քան արևադարձի բոսորաստղը
արյուն ծորացող ամպե երկնից,
շիկնել,
հերքել
ծերացող մարմնի դառնը,
երգել լուսնադողից-դողից թեթև,
չասածի, չեղածի, չապրածի երազներից
գլխապտույտ թրմել հեշտանքի և մահվան:
Այգեկութի գիշերն անց սեր
հավերժի քուն մտնել:

Շոշափել ավելի, քան ափը ափին:
Երերալ, իբրև արբունքից փխրվող սիրտ…
Մոտենալ ավելի, քան շունչը շնչին:
Սարսուռ դառնալ երգի,
փսխել չասվածային ներքինն
ու քեզ քամելու եկածի բռնի քնքշությունից
ոռնալ
ծնվելուց առաջ մեռնելու պես:

Եփ գալ հողից ու արևից խլած մարմնահյութում,
անհագորեն լափել սեփական ներսն ու հրեշներ ծնել,
հուրհրեշներ ծնել ու մաղձ վերջալույսի,
ծովեզերքների փիրուզ դառնալ ու կարոտի թախիծ
ու կարոտի թախիծ ու կարոտի թախիծ…

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-08-29 by Karen Antashyan Զվիադ Ռատիանի | Նեգատիվ։ 20 տարի անց
  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-08-29 by Karen Antashyan Զվիադ Ռատիանի | Նեգատիվ։ 20 տարի անց
  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme