Նորոն չի հավատում քարի անկոտրումությանը։
նորոն քարի թույլ տեղը գիտի նագլազ,
նորոն տասն անգամ չի թխկթխկացնում քարին՝
նորոն խփում ա երեք անգամ,
նորոն ներում ա երեք անգամ,
նորոն չտենալու ա տալիս։
նորոն գիտի, որ քարը ծանր չի լինում,
նորոն գիտի, որ ժամանակ ու պադխոդ ա պետք,
նորոն հիշում ա, որ
հոր խասյաթը ծանր էր լուբոյ քարից։
նորոն ավելի շատ գերեզման ա շարել, քան տուն,
նորոն գիտի, որ գործը գործ ա։
նորոն ժամանակին ասում ա հացի փող,
նորոն հացին ասում ա զակուսկի,
նորոն պապիրոսին ասում ա շունչ քաշել,
նորոն չի հավատում սիրուն,
նորոն հավատում ա արաղին։
նորոն գիտի, որ քարը սիրուն ա լինում ու գեշ,
նորոն սիրունին կերցնում ա գեշի հետ,
նորոն դրան ասում ա՝ հարմար։
նորոն ուժեղ չի ծնվել, յանի, որ քար կրի,
նորոն գիտի, որ քար կտրելուց ա սա թացել։
նորոն ավելի շատ բաներ գիտի, քան բառեր։
նորոն քարի մամռոտ կողմն ա սիրում։
նորոն չի հավատում սիրուն,
նորոն հավատում ա պլանին,
նորոն պլանին ասում ա՝ ցավազրկող,
նորոն ավելի շատ լռություն գիտի, քան բառեր։
նորոն քարին ասում ա՝ ախպեր,
նորոն որոշ քարերի ասում ա՝ ախպեր ջան,
նորոն առանց ձեռնոցի ա աշխատում,
նորոն ճանաչում ա ափերով,
նորոն գիտի, որ քարի համար մեկ ա,
նորոն գիտի, որ քարն ավելի շատ ա, քան ժամանակը։
նորոն ցավազրկող ա կպցնում ու տալիս ինձ։
նորոն ինքն իրա համար քար ա աչքադրել։
նորոն վստահում ա քարին։
նորոն քար ա ուզում հետը տանի:
ուզում եմ, ասել, որ ես էլ
պոեզիային եմ վստահում,
վախենում եմ՝ ճպպցնի։
04.10.2022