Բազալտի Նորոն

Նորոն չի հավատում քարի անկոտրումությանը,
Նորոն քարի թույլ տեղը գիտի նագլազ
Նորոն տաս անգամ չի թխկթխկացնում քարին
Նորոն խփում ա երեք անգամ
Նորոն ներում ա երեք անգամ
Նորոն չտենալու ա տալիս
Նորոն գիտի, որ քարը ծանր չի լինում
Նորոն գիտի, որ ժամանակ ու պադխոդ ա պետք
Նորոն հիշում ա, որ հոր խասյաթը ծանր էր լուբոյ քարից
Նորոն ավելի շատ գերեզման ա շարել, քան տուն
Նորոն գիտի, որ գործը գործ ա
Նորոն ժամանակին ասում ա հացի փող
Նորոն հացին ասում ա զակուսկի
Նորոն պապիրոսին ասում ա շունչ քաշել
Նորոն չի հավատում սիրուն
Նորոն հավատում ա արաղին
Նորոն գիտի որ քարը սիրուն ա լինում ու գեշ
Նորոն սիրունին կերցնում ա գեշի հետ
Նորոն դրան ասում ա՝ հարմար
Նորոն ուժեղ չի ծնվել, յանի, որ քար կրի
Նորոն գիտի, որ քար կրելուց ա սարթացել
Նորոն ավելի շատ բաներ գիտի քան բառեր
Նորոն քարի մամռոտ կողմն ա սիրում
Նորոն չի հավատում սիրուն
Նորոն հավատում ա պլանին
Նորոն պլանին ասում ա ցավազրկող
Նորոն ավելի շատ լռություն գիտի քան բառեր
Նորոն քարին ասում ա ախպեր
Նորոն որոշ քարերի ասում ա ախպեր ջան
Նորոն առանց ձեռնոցի ա աշխատում
Նորոն ճանաչում ա ափերով
Նորոն գիտի, որ քարի համար մեկ ա
Նորոն գիտի որ քարն ավելի շատ ա քան ժամանակը
Նորոն ցավազրկող ա կպցնում ու տալիս ինձ
Նորոն ինքն իրա համար քար ա աչքադրել
Նորոն վստահում ա քարին
Նորոն քար ա ուզում հետը տանի:
Ուզում եմ, ասել, որ ես էլ պոեզիային եմ վստահում
վախենում եմ ճպպցնի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *