Անբաշարներին «բաշարած» ունեցողների մասին

Ավագ եղբորս կողմից տկլոր ճշմարտություն հայկական «բաշարականության» մասին, սա մանր ավազակների ու մանր ավազակախմբերի վարքն է, որոնցով վխտում է երկիրս, այդ տեսակն է անտառ հատում, որ հանք ծախի, ծեծելով մարդ սպանում հագուստի անհամապատասխանության համար, ի վերջո քվե առնում, ի վերջո բթությամբ կառավարում այնտեղ, որտեղ խել քն անհրաժեշտ է, անշնրոհքությամբ վարում այնտեղ, որտեղ շնորհք է պետք բերքին հասնելու համար… էս ինչ ցեց է կրծում մեր գենը: (Կ.Ա.)

Առաջին բաշարողին թվաց, երեւի, թե միշտ ինքն է լինելու միակ բաշարողը։ Բայց վարակիչ եղավ, ու սկսվեց բաշարումը, դարձավ համատարած։ Հետո բաշարողներից մեկին թվաց, երեւի, թե կարելի է բաշարել ամենուր, բոլոր ոլորտներում. բաշարեց, վարակիչ եղավ ու շարունակվեց բաշարումը մտքի մարզում, հոգու մարզում, բոլոր մյուս մարզերում… Բաշարեցին ու բաշարեցին. բաշարված մտքեր, բաշարված հոգիներ, բաշարված սերունդներ, բաշարված մարզեր, բաշարված Տեղանք։
Բնականաբար, ՀԱՅԵՐԵՆ ՉԷՐ ԲԱՇԱՐԵԼԸ. բառը, որը դարձրել են հասարակական հարաբերությունների շաղախը, գուցե եւ՝ խորհրդանիշը, գուցե՝ սրբազան կոդը, գուցե կարծում են, թե նաեւ՝ ոսկե բանալին այն մասնատուփերի, որոնք դեռ փակ են, հայերեն չէ։ Ահա եւ գաղտնիքը. հայերեն չեն արել, բայց հաջողել են։ Կամ՝ թեպետեւ հաջողել են, հայերեն չեն արել, ուստի եւ՝ այլեւս ահա ԲԱՇԱՐԱԾ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՈՒ ԻՐԱՐ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *