Ուրիշ մոլորակի ուրվականը

Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության զեկույցի համաձայն մենք արդեն իսկ ականատես ենք 1°С-ով գլոբալ տաքացման ավերիչ ազդեցությանը, երբ հալվում են արկտիկական սառույցները, այրվում են Սիբիրի, Ամազոնի, Ավստրալիայի անտառները, Հնդկական օվիկանոսում ահռելի չափերի է հասնում անթթվածին մեռյալ տարածքը, եղանակային անսովոր տատանումները երաշտների ու ջրհեղեղների տեսքով ահռելի վնաս են հասցնում տնտեսություններին, մեռնում են կորալները, ամեն տասնամյակը մեկ կրճատվում է միջատների պոպուլյացիաների մեկ քառորդը, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության վրա։ Գիտնականները նշում են, որ մարդկության ու կենսաբազմազանության համար տանելի տաքացման եզրը 1,5°С-ն է, որ հնարավոր է միայն, եթե մինչև 2030 թվականը ջերմոցային էֆեկտ առաջացնող արտանետումները կրճատվեն 45%-ով, իսկ սա խիստ անհավանակն թիվ է ներկա քաղաքական իրավիաճիկում, երբ ասենք Թրամփը հայտարարում է, որ չի հավատում գլոբալ տաքացմանը և մարդկության ամենամեծ բնապահպանական աղետներից մեկի ֆոնին թվթիթերային պատերազմի մեջ է Իրանի հետ։ Իհարկե, միամտություն կլին իկարծել, թե մենք մեր նոթբուքի մոտ նստած ավելի շատ գիտենք ու ավելին ենք տեսնում, քան համար մեկ գերտերության ղեկավարը կարող է իմանալ, ուստի կա նաև այն դավադրապաշտական վարկածը, որ այդ ամենը հենց պատերազմներ հրահրելու միջոցով սեփական գերտերության ռեսուրսային անվտանգության ապահովումն է ապագայում, պարզ է, որ եթե գոյատևման ռեժիմի անցնենք՝ ոչ տապան սարքողը, ոչ տապանում հայտնվողը մենք չենք լինելու։ Ինչևէ, աշխարհը շարունակվում է փոխվել, գլոբալ տաքացման 2°С-ի դեպքում երկու անգամ կկրճատվեն 18 % միջատների, 16 % բույսերի и 8 % ողնաշարավորների բնական կենսամիջավայրերը, կտրուկ կաճեն մարդու առողջության, մաքուր ջրի աղբյուրների, պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության վատթարացման վրա ազդող ռիսկերը, ողջ գլոբալ տնտեսությունը կենթարկվի անխուսափելի տրանֆորմացիայի։ Խմելու ջրի պակասից տառապող մարդկության քանակը կավելանա 50%-ով, իսկ դա ահռելի թիվ է, որ նշանակում է միգրացիոն հսկա հոսքեր, նաև մեր երկիր։
Ճիշտ է, մենք իբրև երկիր փոքր ենք և մեր ազդեցությունը չնչին է գլոբալ քաղաքականությունների ու տնտեսությունների վրա, որոնք էլ ռեսուրսների հիմնական սպառողն ու արտանետումների հիմնական պատասխանատուն են, բայց մենք ուղղակի չենք կարող անտեսել այս ռիսկերը և համապատասխան պատրաստություններ չտեսնել մեր ապագա սերունդների համար։ Համար մեկ խնդիրը ջրային ռեսուրսների անվտանգությունն ու արդյունավետ կառավարումն է, ինչը բացառում է որևէ հանքի շահագործման գերակայությունը, հետո պարենային անվտանգությունը՝ պետք է ունենալ եղանակային տատանումների հանդեպ քիչ թե շատ կայուն, տեխնոլոգիան գյուղատնտեսություն, պետք է հոգ տանել վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, որ քիչ թե շատ անկախ լինենք մեծ եղբոր ռեսուրսներից և իհարկե, գերհոգատար ու ուշադիր լինենք բնական էկոհամակարգերի հանդեպ, որ մեր երկրի տարածքում են՝ անընդհատ մեծացնելով դրանց չափերը։ Եվ անխուսափելիորեն, ամեն ինչից առաջ ճիշտ կրթել ու պատրաստել մեր երեխաներին, քանի որ արդեն ակնհայտ է, որ նրանք բոլորովին ուրիշ մոլորակում են ապրելու, քան մենք, ուր առաջնային դեր ունեն հոգատարությունը կենսամիջավայրի հանդեպ, գիտակից վարքը, աննախադեպ իրավիճակներում մտածելու, որոշումներ կայացնելու ու համագործակցելու կարողությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *