Antirap. Antash MC

Antash MC ft Tuf&Cube. #Antirap V3

Էս տեքստը նվիրվում ա տուրիստներին ներքին,
Յոդացված աղ եմ ցանելու բադրջանի վերքին,
Ու թե սուտ եմ ասում, թող տղավարի հերքի,
Մարդամեկը՝ ճպպցնող էս նեռվային երգին։

Հայը տուֆից կուբ ա, մեջը` մեծ ստամոքս,
Ախորժակը սուրբ ա, ախորժակը՝ հոգս
Խորոված միս, խորոված ձուկ, խորոված քար –
Հայ չես, թե ռաստվածը չխորովիր՝ կերար։

Գետ ա՝ քաշենք շշերին, սար ա՝ քաշենք շշերին,
Ղուշ ա՝ քաշենք շշերին, խոզ ա՝ քաշենք շշերին,
Մեծ ա՝ քաշենք շշերին, սառն ա՝ քաշենք շշերին:

Էն ամենն ինչ հայտնվել ա տուֆե կուբիցդ դուրս,
Չուզող աչքից հեռու, որպես խախանդ ռակուրս
Ռակուրսիվ սևեռում ա առաջացնում անելու մեջ՝
Կուբից դուրս ամեն ինչ խորոված ա ու վերջ։

Մարդ ա՝ քաշենք շշերին, բարդ ա՝ քաշենք շշերին
Ծառ ա՝ քաշենք շշերին, շառ ա՝ քաշենք շշերին
Նաղդ ա՝ քաշենք շշերին, բախտ ա՝ քաշենք շշերին։

Էս կյանքը ունենալու միակ միջոցն ուտելն ա,
Էդ մեր սոված ինքնության ծիրանագույն թելն ա,
Եթե մի բան հնարավոր չի ուտել տեղում՝
Էդինչը գին չունի մեր տուֆակերտ ցեղում։

Մենք դառնում ենք այն ինչ շինում ենք ոնց՝
Խաչի տակ բիսեդկա, կողքը՝ աղբանոց,
Բիթդ հերիքում ա՝ որսա ամեն վայրին,
Տուն չես կարում տանես՝ նախույ այրիր։

Մարդ ա՝ քաշենք շշերին, բարդ ա՝ քաշենք շշերին
Ծառ ա՝ քաշենք շշերին, շառ ա՝ քաշենք շշերին
Նաղդ ա՝ քաշենք շշերին, բախտ ա՝ քաշենք շշերին։

Antash MC ft DJ Bzbz. #Antirap V2

Շարունակում ենք բզբզալ հայկական ռեպը –
Մեր կոնցեպտուալ անտիբազառ, անտիֆեյք-քեֆը,
Ապերներ, արձանագրենք ձեր ճահճանալու փաստը,
Որ ուրդե ձեր բարակը հառնի՝ հիշեք իմ հաստը։

Ռեպը չար բալիկն ա դոբռի պոեզիա-հոր,
Ականջալուր եղեք մտքին ձեր անծանոթ ախպոր,
Նրանց դեմ ով խաչ ունի սրած, ով՝ վիզ դրած փոր՝
Մեր զենքը խոսքն ա, բիթը, տեքստը՝ նորոգ&նոր։

Թող հում-հում ուտի ինձ ուստա Հաննիբալը,
Բայց խոսքն ավելի էժան չի, քան թանկ ա բալը,
Պոռճերին նշանակում ենք Ֆրոյդով հոգնաներ,
Որ երբ քոքած լսեն սա՝ դառնան համեստ օգտատեր։

Ախպերներ, տռենդի մեջ ա աշխատող ուղեղը
Ծուխը հեշտ ա լցվում էդ անտերի տեղը,
Էս կյանքը մենակ ցավ չի դեղով մեռցնելու
Զուտ՝ լինելու կայֆով ունակ ա արունդ եռցնելու։

Երբ պատասխան ա փնտրում մոլորված մարդը,
Դու բերան ես խոսալու իր անանուն դարդը
էս ճ-կլասի երկրի ռանդոմ քաղաքացին
Սրտիդ դուռը պետք ա մեկից քացով բացի։

Մեր աստվածը միշտ սրբազան ազատությունն ա,
Բայց դրա հետ կապ չունի ագրեսիայի թույնը,
Մոռացումը չի թողնելու մեզ ոչ մի հատուկ անուն –
Սո չենք մաշվում ընդդեմ, այլ լռվում ենք հանուն։

Antash MC ft DJ Tashi-Tushi. #Antirap V1

Լսեցի մի-երկու բիթ հայկական ռեպ –
Ուղեղս խույվորած սեղմել ա հելփը,
Հելա մի կերպ – անթրաշ հանգերից դուս՝
Յա հավայի քֆուր ա յա քուչի դիսկուրս։

Փու՛ստ, ախպերներ, հիմա տեքստի թասքերը այլ են,
Էնքան որ հանգ եք բռնում սատանի մայլեն,
Ռաբիզն էլ ընդե ա կապում սիրո անուշ կամար,
Իսկ ես դզոներգ ունեմ տենց` օբշյագիդ համար։

Սով են, սինչ են, սուր են, չէ՝ զուր են, ախ –
Հեսա կասեն չուզող եմ պոեզիայով թարախ,
Բայց ու՞մ դեմ ա ձեր կռիվը ասենք՝ ահավասիկ․
Տուպը շահարկում եք բիթերը կլասիկ։

Տողումեջ՝ պլան, կոկոս, անհասցե վայ-ընդվզում,
Տենց դեպքերի վրով էր կրիշնամուռտին հազում,
Ասում էր՝ ուղեղը չի կարող առանց մորմոքի –
Սուտի պռոբլեմ ա սարքում՝ քցում թոքին։

Ջոգիք՞, տուպը չարչարում եք հայոց լեզուն,
Խոսքի՝ խոտ ա ձեր քաշածը՞, թե պիռատսկի զում,
Մի հատ թուլցեք իսկականից, խորացեք ճշտով՝
Ձանձրացնում եք ձեր տուսովկի պսեվդովշտով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *