Հայկական կանոնիկ բնապատկեր

Հայկական կանոնիկ բնապատկեր՝ քայքայված ասֆալտով ոլորան նրբանցք, կողակից առու՝ պռնկից եզրաշարված վարդագույն տուֆե հիմնավոր պարսպով, վերևում հնարավոր ամեն ինչ շրջանցող ու բոլոր խաչընդոտները սառնասրտորեն ու բռի շրջանակող գազի տռուբա, պոպոքի ծառ, միշտ կիսակառույց՝ երեքի հույսով սկսած, բայց երկու հարկի վրա մի ձև պրծցրած մենատուն, վերջերս տեղադրված եվրոլուսամուտներ՝ հետևում ծաղկամանի մեջ անպայման պարարտ փողի ծառ կոչվող բույսը, մոտակայքում սովետական ավտոյի կմախք ու այդ ամենը Արարատի վեհաշուք հայացքի ներքո:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *