Այսօր հայ մամուլի օրն է

Շնորհավորանքներս ուղեղն իբրև աշխատանքային գործիք բանեցնող լրագրող ընկերներին, իսկ մնացած ջուր պղտորողների համար հույս եմ հայտնում որ –

  1. Հայաստանում կզարգանա ոլորտային և մասնագիտացված լրագրությունը և նույն հեղինակը ստիպված չի լինի գրել ինչպես հայ ռուսական հարաբերությունների, այնպես էլ ծովաբողկի աճեցման նրբությունների և հայ ժամանակակից երաժշտության ասինխրոն փորձարարական էսթետիկայի մասին։
  2. մի օր կսիրեն հայոց լեզուն և կտիրապետեն նրան, թե չէ գիտեք ինչ բարբարոսն է հայերենը՝ առաջին իսկ հարմար առիթով ինքը կտիրապետի ձեզ։
  3. կհասկանան, որ վճարովի կամ անմեղսունակության բերումով եթեր բրախած ցանկացած խոսք բումերանգ է, թիրախին հասնելուց հետո մի օր հետ է վերադառնում թարս աճած խիարների և այլ հանրային չարիքների տեսքով։
  4. լաչառ, շառոտ, պրովոկացիոն, սենսացիոն, աննախադեպ լինելուց զատ կարելի է փորձել լինել նաև մտածող, հոգատար, ուշադիր, ազնիվ և առաջնորդող: ։
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *