գեղեցիկ մեռնել

Ինչ սիրուն է հողագույնին հանգում գարնան ու ամառվա ծաղկունքն աշնանը․ մենք երբեք չենք սովորի այդպես գեղեցիկ մեռնել։ Չորությունների ու ցամաքությունների մեջ նրբորեն հանգչող տերևները, որ ոչ այն է տերև են, ոչ այն է տերևի ուրվական, ոչ այն է հող, մաշված թևերով թիթեռները, որ ճոճվելով, բայց մեկ է շարունակում են թռչել ու ուշացած ծաղիկներ գտնել այսօրվա համար, որն արժանի է քաղցրորեն ապրվելու, արդեն հասուն սերմերը, որ այլևս ձևական են կպած իրենց մայր բույսին, արդեն հասած պտուղները որ ազատ սիրո համովության խոստում ունեն իրենց գույների մեջ, արդեն չված թռչունների դատարկ բների նինջը ցրտալի քամիներին անհաղորդ և ձորակներում տեր ու տիրական մնացած կաչաղակների ու ագռավների անշտապ կռինչների տխրությունը․․․ Եվ այս ամենն ապրում են արևի տարտամ շռայլության մեջ, որ արդեն ոչ թե կա, այլ պատիվ է անում մեզ իր լինելով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *