Հաց բերողը

Էդ մարդը, որ հաց և ընդեղեն է բերում ամեն օր,
տխուր աչքեր ունի, թոշնած դեմք և փչացած ատամներ –
մի հարց տվեք կյանքի բարդ բնույթից՝ պատասխանի,
որ իրեն տեսած զգա, ապրած։

Էդ մարդը, որ հաց և հագուստներ է բերում ամեն օր,
հուժկու մարմին ունի ու ահարկու ձայն –
թողեք գոռգոռա միքիչ հավայի առիթներով,
որ իրեն տիրական համարի։

Էդ մարդը, որ հաց ու դեղորայք է բերում ամեն օր,
իրականում էլ ուրիշ ոչ մի տեղ չունի գնալու էս աշխարհում –
ձեզ խելոք պահեք, ընդհանուր առմամբ, խոստումնալից,
որ հպարտ քայլի իր կանխորոշված ճամփան։

Էդ մարդը, որ հաց ու միս է բերում երբեմն,
երեք օրից ավելի չի կարող դիմանալ իր բնից հեռու․
դամբուլի արաղ լցրեք՝ խմի, երբ վերադառնում է,
որ մարմնի փշերը փափկեն, մորթի դառնան։

Էդ մարդը, որ հաց ու գրքեր է բերում ամեն օր,
բերելու համար է նախատեսված՝ բերում է –
կերեք, զարմացեք, ուրախացեք, շալակն ելեք․
դրա համար էլ է նախատեսված։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *