Չդզոն պադվալումս ապրող չոռին

Նույն մարդու հետ տասերորդ անգամ
նույն թեմայով վիճելուց հետո
մտքովս սենց բան անցավ՝
ինձ թվում է մենք ամենքս մեր պադվալում
էնտեղ, ուր բառերի լույսը չի հասնում երբեք
մի փոքրիկ, փռչոտ բյուրկրատ հրեշ ունենք
ու լայնեզր աշխարհից մեզ հասնող ամեն ինչ
սրա միջնորդությամբ է մեզ տեղ հասնում –
ալգորիթմ, մանթրա, ես շատ գիտեմ
սլոգան, ոնց ուզում եք ասեք էս ընկճումը,
սևեռուն ու անշրջանցելի մի ֆիլտր։
էդ ջանջալ մարդու հրեշիկն,
ում հետ հագնում եմ անընդհատ
– ինձ ոչ ոք չի կարող խաբելն է,
կամ՝ տեսնես ինձ որտեղ են ուզում գցելը․
նման մի բան։ Դու իրեն ասում ես
արի քեզ կիլոմետրանոց ապրելու տարածք ցույց տամ,
ինքն ասում ա՝ սիկտիր իմ կես մետր հողից
ու ինչ-որ թղթեր է ցույց տալիս կնքած,
սովետից մնացած տեղեկանքներ
ու հ1-ի առավոտյան ծրագրից լսած
բարոյական բանաձևեր։

Նաև մեկին եմ ճանաչում, ում հրեշիկը՝
ես ամեն ինչ գիտեմն ու
ես բոլորիցդ շատ եմ հասկանումն է։
Սա ամեն հարմար առիթով,
խորհուրդներ, լայֆհաքեր ու խրատներ էր շռայլում,
սա ամեն ինչ գիտի իրոք, բացի նրանից
որ տուպոյ ու դալբայոբ մեռնում ա։
Մեկն էլ կար է՝ մոտավորապես –
ես պռադվինուտի, թույն դեմք եմ,
էսպիսին էր սրա դևը –
գիտեր նյու-յորքում ինչ են խոսում,
բեռլինում ինչ են լսում,
փարիզում ինչ են խմում,
մոսկվայում ինչ են ծխում,
բայց ռայկոմում ապրելով ու արտաշնոցում սնվելով
ինքն իրեն բարձր էր համարում դրանից՝
տուֆը տուֆտա յա, խաչքարով խփած պահիք,
ծիրանը ցռիկ ա գցում, նունե եսայան lol,
արա դե մոռթիր իսկականից,
դու էս կոմպոստից չե՞ս աճում։

Ու շատ են, չափազանց շատ են
էն մանրապճեղ հրեշները, որ իրենց տերերին
ասում են՝ քո ձեռը բան չկա ապեր,
մեկ ա սաղ որոշված ա, մեկ ա բան չի փոխվի
էդ քո հագով չի հարազատ, յոլա տանենք,
տեսնենք վերջներս ինչ ա լինում,
սենց էլ մնա վատ չի,
ով էշ՝ մենք փալան ու էս կարգի։

Ու գիտեք որն ա խնդալուն,
անգամ էն տպերը, որ աջ ու ձախ խոսում են
ինքնաճանաչողության անհրաժեշտությունից,
իբրև հաջողության բանալի,
ինքդ քեզ ընդունելու անխուսափելիությունից
ու իբր խորացել են բաներում, իրականում,
ոչ թե իրենց պադվալ են իջել իրոք
ու ճանաչել իրենց փառչակ դավադիրին
այլ ընդամենը սևեռվել են իրենք իրենց
ուրիշ և ունիկալ լինելու, իրենց իբր
խորհհրդավոր ու գաղտնի էության վրա,
սկի չեն էլ հասկացել, որ մենք բոլորս
նույն էդ անտերն ենք, բանը՝ աստղափոշին
տարբեր դոզաներով, տարբեր գառշոկներում․․․
այ քեզ ֆիքստուլ դիվահարներ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *