Ապակոդավորելով գրականությունը

Հասկանալ և մեկնաբանել փորձողի տեսակետից օղբաթ բան է գրականությունը, երբ բացում ես նրա տասնաստիճան կոդավորումը, ստացվում է, որ՝ պոպոքի ու պնդուկի կարծրատիպային լեզվամտածողության համատեքստում մեջբերելով բանահյուսական դամբուլը և կազմաքանդելով դեղձի ռոմանտիկական անուշաբանությունը, պատմվում է ծիրանի ողբերգական կարկտահարման պատմությունն իր ծաղկման լավագույն շրջանում՝ թաքնագրված հղումներ անելով նռան էրոտիզմին, ամեն դեպքում չկարողանալով հաղթահարել բանանասային օտարաբանությունների ազդեցությունը և այս ամենը կարմիր խնձորի մեջ պարփակված աշնանային խայթաճանճի թրթուռի հարյուր օրվա մենությունը հանրային դիսկուրսի տիրույթ տեղափոխելու նպատակով: Մինչդեռ մարդն ընդամենը գրել էր՝ Էհ… ոռի ա, ախպեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *