Ասույթներ դպրոցական ծրագրի համար (2-րդ թողարկում)

Նախորդ գրառման մեջ պարզաբանել եմ Ասույթներ դպրոցական ծրագրի համար ձեռնարկի դրդապատճառները: Ձեռնարկն իրոք արդարացրեց իրեն ընթերցողների բուռն հետաքրքրության առումով, այնպես որ շարունակում եմ թեման` արդեն դպրոցական ծրագրի համար նախատեսված ասույթների երկրերդ թողարկումը պատրաստելով:

Գրականության մասին

Չկա ավելի մարդկային մի բան քան այն, երբ մարդը խոսում է մարդու հետ:

Ընկերության մասին

Կա տեսակետ, որ ընկերներ առաջներում նրանք են կոչվել, ովքեր միասին են կերել իրենց հացը և քանի որ այդ ժամանակներում մարդկանց ջանքերի մեծ մասն ուղղված էին հենց սնունդ հայթայթելուն, ապա միասին այն կիսելը իրական մտերմության ու հարազատության նշան էր: Այստեղից կարող ենք մտածել, որ ընկերը նա է, ում հետ պատրաստ եք ու կիսում եք ձեր ունեցած ամենաթանկը:

Բանակի մասին
Ճշմարիտ զինվորները պաշտպանում են այն, ինչ ստեղծել են ճշմարիտ բանաստեղծները. մնացյալը պատերազմ է:

Մրցակցության մասին
Երկրորդն ավելի լավ է ճանաչում երրորդին, քան առաջինը և դա դառնում է նրան առաջինը դառնալու բոլոր հույսերից զրկող կարևոր հանգամանք: Առաջինը լինելու և մնալու համար  պետք է դուրս լինել մրցավազքի կանոնավոր սանդղավորումից, պետք է, ոչ թե մրցակցել` ձգտելով հարաբերականորեն առավելին, այլ ուղղակի պետք է լինել և լինել ավելին քան էիր, որովհետև միշտ հաղթում է նա, ով հաղթում է ինքն իրեն:

Մայրենի լեզվի մասին

Նույնիսկ խիստ կազմակերպված բազմազգ բանակների զինվորներն ամենաօրհասական պահին մայրենի լեզվով են սկսում արտահայտել իրենց վախը, տագնապը, խուճապը, հաղթելու կամ փրկվելու ցնծությունը… մայրենի լեզուն մեր ինքնության վերջին հանգրվանն է. լեզվից էնկողմ միայն գեներն են:

Վիլյամ Սարոյանի մասին
Սարոյանը Երկրի վրա իրեն սահմանվածի հակառակ կողմում ճշգրտորեն բուսնած հայկական լեռ է: Նա այն պարադոքսալ հեղինակն է, որ առանց հայերենի կարողացել է հայ գրականություն ստեղծել, թերևս միայն այն պատճառով, որ Սարոյանի համար հայկականությունն ու մարդկայնությունը բացարձակ համանիշներ են:

Շուտով կարդացեք ասույթներ`

Դպրոցի մասին
Առողջության մասին
Աշխարհի վերջի մասին
Երգի մասին
Ժամանակի մասին
Իշխանության մասին
Իրավունքների մասին

Խնձորի մասին
Հայաստանի մասին
Հայերի մասին
Հայրիկի մասին
Հասարակական կարծիքի մասին
Հովհաննես Շիրազի մասին
Ճշմարտության մասին
Մասրենու մասին
Մտածողության մասին
Ուրախության մասին
Ստի մասին
Քաղաքականության մասին

Share Button

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *