դրոշակ & Co

Ինքնասպանության և մահապատժի միջև
ես ընտրում եմ․․․ մմմմ
ինձ այս ընտրանքի առաջ դնողին ուշունց տալը,
գնա քու սենցն ու նենցը, կասեմ․․․
կասեմ ու կգնամ
ընթացքում ինձ կարող եմ նաև թույլ տալ
փակուղային մտորումներ
մարդու դատապարտվածության մասին,
երբեմն պոետիկ զեղումներ
էս կյանքը տանուլ տալու չքնաղ դիպվածների առթիվ
որ քիչ չեն եղել, իրոք, չափից էլ շատ․․․
քամին ծովի տնքոց է հանում ամռան բարդիներից
արա բայց ուր գնամ, փողերս չեն տվել –
ախպերս, բանն ա հա, մի ժամով չէի՞նք խոսացել,
մեկին ուղարկի հանձնեմ էս դրոշակը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *