Ֆեյսբուքյան ասույթներ. առաջին թողարկում

***
Գործս պրծնեմ` գալիս եմ մտնեմ դրությանդ մեջ:

***
Ես հոգնած մեռնում եմ քեզ համար:

***
Լուսանկարելու կիրքը տիրելու կիրք է:

***
Չնայած ստանդարտ դիրքերը լավ եմ իրացնում` ոչ ստանդարտները նախընտրում եմ:

***
ASENQ VO4! LATINATAR HAYERENIN.

***
Թեկնածուս չընտրվեց: PRԾ…

***
Հին հունական փիլիսոփաներից ամենաշատը քեզ եմ սիրում, կյա՛նքս:

***
Անտաշա՛տ, ամրացնում է ատամներն ու բարձրացնում է պոտենցիան:

***
Ո՛Չ Ֆեյսբուքին մեծ պահքի շրջանում:

***
Մարմինդ կերանք, արյունդ խմեցինք ու… վերադարձանք ֆեյսբուք:

***
Որոշել եմ հուլիսին Ֆեյսբուքից արձակուրդ վերցնել, ի վերջո կնիկս չի:

***
Ֆոտոշոփով հեռացնում եմ անցանկալի մազածածկույթ և ավելացնում ցանկալի բաներ:

***
Հերիք է կյանքին գորշ գույներով նայես` դեսքթոփիդ նաստռոյկեքը դզի:

***
Եվ ինչ իմանաս` ինչ է ազատությունը, եթե գոնե մի 50 մետր տկլոր չես վազել ծովեզերքով:

***
Ինչքան հնարավոր է բուռն, ինչքան հնարավոր է երկար սիրեք իրար և տեսական ֆիզիկան, թե չէ գրականությունը քաք սրտի քաք մխիթարանք է:

***
Իմ վարսավիրը 70 տարեկան է, վատ է տեսնում ու ձեռքերը դողում են, բայց ես արդեն 4 տարի է նրա հաճախորդն եմ, որովհետև` մեկ է իմ մազերն անհնար է լավ կտրել ու մեկ է 35-ում լրիվ քաչալ եմ լինելու:

***
Անտառում կային ամպի ծվեններ, չոբաններ, կորած-մոլորած մատուռներ, սունկ, բեսեդկա, պոլէթիլենից տոպրակներ, գնարբուկներ, պլաստմասսայե շշեր, գնարբուկներ, գնարբուկներ, օդ:

***
Հայերի աշխարհ, մարմարի աշխարհ, գրանիտի աշխարհ, հագուստի աշխարհ, կոշիկի աշխարհ, մանկական աշխարհ, գրքերի աշխարհ, մոլիբդենի աշխարհ, խորովածի աշխարհ, բոլտ ու գայկի աշխարհ, թամամ աշխարհ…
6 մ2-ն աշխարհ հիմնելու համար քիչ` աշխարհակալ զգալու համար վզով ա… (ախտորոշումը` գիգանտոմանյա-կառլիկիզմ):

***
Երկար-բարակ կանանց մոդան էս վերջին տարիներին պուպուշ տղաներն են գցել` էդ սծիլիստները, լուսանկարիչները, դիզայներները որ հիմնակունում գեյաֆիկացված են: Թմբլիկներ ջան, չտխրեք, ոչ մի խելքը գլխին որսորդ նիհարներին չի սիրում:

***
Վաճառվում է կախվելու հիանալի կոմպլեկտ` Կիլիկիա առագաստանավից ցրած վուշե պարան, սովետական տաբուրետ, անանուխի հոտով ֆրանսիական օճառ, չօգտագործված:

© Կարեն Անտաշյան

Share Button
Tags from the story

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *