Առցանց ասուլիս «Գրական ակումբ» ֆեյսբուքյան խմբում

«Գրական ակումբ» ֆեյսբուքյան խմբում բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ անցկացված ասուլիսի սղագրությունը։ 

Արմինե Պետրոսյան: Երբ գիրք եք տպագրում, ի՞նչ ակնկալիքներ եք ունենում` որ շատ կվաճառվի, որ կդառնաք շատերի սիրելի բանաստեղծը, որ գիրքը կդառնա ինչ-որ մեկի սեղանի գիրքը եւ այլն։

Կարեն Անտաշյան: Ես միշտ գրքի տարածում եմ աշխատում, ինձ համար առանձին բանաստեղծությունները միայն գիրքը կայացնելու շինանյութ են, այսպիսով գիրք անելն իմ ստեղծագործական մեթոդն է նախ: Իսկ լսարանից ակնկալիքներս հետևյալն են՝ առնվազն հույս ունեմ, որ կկարդան, որովհետև եթե կարդան, ուրեմն արդեն կուլ են տվել իմ նետած խայծը, տեքստը սկսել է աշխատել, իմ հաղորդագրությունը ճանապարհ է անցնում: Սիրվել-չսիրվելու հարց առհասարակ չեմ դնում, լսարանին սիրաշահելո, հաճո լինելու ճանապարհով երբեք չեմ գնում: Ինչպես խատուտիկն իր սերմենր է հասունացնում ու մնացած գործը քամունն է, էնպես էլ ես, իմ աշխատանքը մինչ կարդացվելն է: Ես չկարդացվելու մտքից հուսահատության մեջ եմ ընկնում, կորցնում եմ ոչ միայն գրելու, այլ նույնիսկ ապրելու իմաստը:

Արմինե Պետրոսյան: Արմինե Պետրոսյան Երբ բանաստեղծություններդ ինչ-որ ընթերցող գովում է, դրանից ինքնազգացողությունդ շոյվո՞ւմ է։ Եվ հակառակը՝ երբ քեզ անհայտ մեկն սկսում է քննադատել գործերդ, վատ զգո՞ւմ ես։ Եվ ընդհանրապես, քեզ համար ինչքանո՞վ է կարևոր մեկնաբանողի ով լինելը։

Կարեն Անտաշյան: Մարրդիկ կան, ում կարծիքն առանձնահատուկ կարևոր է ինձ համար: Գրեթե բոլոր գործերիս առաջին ընթերցողն իմ ընկեր ու խմբագիր Հասմիկ Հակոբյան է: Առհասարակ իր կարծիքը որոշիչ է լինում իմ դիրքորոշումն էլ գործի հանդեպ ճշտելու համար, որովհետև գիտեմ, որ ավելի շատ հակված է ինձ քննադատելու քան գովաբանելու )) անշուշոտ ուրախանում եմ երբ արձագանք եմ ստանում, առհասարակ, որևէ արձագանք, այս տարիների ընթացքում սովորել եմ ավելորդ անգամ չհուզվել ոչ գովերգողներից ոչ դատափետողներից, որովհետև երկու դեպքում էլ հիմնականում համոզված եմ, որ այն ու այնպես չեն հասկացել, ինչ-որ ուզում էի ասել: Ժամանակակից գրականություն շատ բազմաշերտ, բազմահղում ու շատ-շատ ինչ-որ մշակութային միկրոկլիմայի ենթատեքստում է գործում ու չի կարելի ակնկալել, որ վերջնական ու հիմնական ասելիքդ տեղ է հասել կամ տեղ հասնելու շանս ունի լայն իմաստով: Բայց զարմանալիորեն այն մարդկանց խումբ, ում հասցեագրված է քո հաղորդագրութոյնը, մի բնազդ ունի, որով կարողանում է ճշտել թացը չորից, բայց հաճախ միայն երկարաժամկետ հեռանկարում: Ժամանակավոր հերոսներն ու դեմքերը հաճախ խաբուսիկ են արժեքների իրական դրվածքը հասկանալու համար:

Արմինե Պետրոսյան: Արմինե Պետրոսյան Երբևէ որևէ մեկին առաջարկե՞լ ես, որ քո գրածների մասին գրախոսական գրի։

Կարեն Անտաշյան: գրականագետների նոր, պինդ սերունդ ունենք, որոնց մեծ մասն իմ մտերիմ ընկերներն են, ում հետ երկար ճանապարհ ենք անցել: Եթե այսպես չլիներ, միգուցե ավելի շատ ակնկալիքներ ունենայի ու միգուցե նույնսիկ ավելի շատ ուշադրության արժանացա լինեի նրանց կողմից: Ես իմ այս կարծքը չեմ թաքցնում իրենցից ))

Արմինե Պետրոսյան: Հայ քննադատներից ո՞վ կուզես, որ խոսի քո ստեղծագործությունների մասին։

Կ.Ա. Չեմ ուզում անձնավորել, ընդահանուր առմամբ կուզենայի որ հատկապես իմ ստեղծագործությունները ատող, ինձ վատ վերաբերվող մարդիկ երբեք չկորցնեն իմ հանդեպ հետաքրքրությունը, թե չէ ստիպված եմ լինելու նրանց զայրացնելու համար մեծացնել չարաճճիության դոզան, դառնալ մեկը, որը ես չեմ լինի արդեն ))

Անահիտ Պետրոսյան: Դավաճանություններ եղել են արդյո՞ք Ձեր կյանքում Ձեր կողմից կամ ՁԵր անձի հանդեպ։

Կ.Ա. Երկուսն էլ եղել են, ես իմ սխալները հատիկ-հատիկ գիտեմ, սրանք թափառող հիշողություններ են, որ անհասկանալի հանգամանքներում են հայտնվում ու սկսում քուն փախցնել, հոգեկան հանգիստ խաթարել, ծանրանալ խղճի վրա, որոշներին կարողացել եմ հաղթահարել, շտկել նախկինում գործածս սխալը, բայց հիմնաակնում այս հնարավորութունն անդարձ կորած է: Իսկ իմ հանդեպ ուրիշների գործած սխալների համար հիականում շնորհակալ եմ, որովհետև ես քցվելու, դավաճանվելու, խաբվելու արդյունքում միշտ այնպես է ստացվել, որ ավելին եմ ձեռք բերել հետո:

Արմինե Պետրոսյան: Սիրո՞ւմ ես լինել պոետների շրջապատում, թե՞ ավելի լավ ես զգում ընթերցողների հետ, կամ՝ բոլորովին ոչ գրական միջավայրում։

Կ.Ա. Գրողն ու ընթերցողը կապ չունի, ընթերցողների լսարան կա, ում քիչ թե շատ ինձ մոտեցնելու համար ահռելի, հոգնացուցիչ աշխատանք պիտի կատարեմ, պիտի շատ հեռուներից գամ, շատ խոսեմ, սպառվեմ, կամ զվարճացնեմ՝ որ տպավորեմ, գոնե այդպես: Գրողներ էլ կան, ում հետ այլևս բոլոր հարցերը պարզված են, շփումից նոր առկայծումներ չեն ծնվում: Ինձ ամենահարազատ միջավայրը ինձ հետ գրեթե կապ չունեցող, ուրիշ մարդիկ են, ում կարող եմ ուսումնասիրել օտարականության դիրքերից, մեկ էլ հարազատ ընկերներս են, ում հետ կարելի է զվարճանալ առողջ ցինիզմի ժանրում` խելոք բաները հիմարացնելով և հակառակը:

Արմինե Պետրոսյան: Ասում են՝ Նոբելյան մրցանակը քաղաքականության խաղերի արդյունք է, բայց և յուրաքանչյուր գրող մտածում է, որ, չնայած ամեն ինչին, ինքը կստանա այն։ Մտածե՞լ ես Նոբելյան մրցանակակիր լինելու մասին։ Ակնկալում ենք անկեղծ պատասխան։

Կ. Ա. Նախ մրցանակների ու մրցույթների մեջ երբեք բախտս չի բերել, այսպես ասած սպորտային բախտ չունեմ, հետո այս տարիքում նոբելյան ստանալու մասին լուրջ մտածելը եթե չասեմ միամտույթուն կամ մեծամտություն, առնվազն պարապ զբաղմունք է

ԱՊ: Անտաշատ, Ծիլի-ծով, որն է լինելու հաջորդ անսովոր վերնագիրը։

ԿԱ: Դեռևս չկա ոչ նոր գրքի մտահղացում, ոչ էլ անսովոր վերնագիր ))

Արմինե Պետրոսյան Քո քննադատներից ո՞ւմ խոսքն է քեզ համար ավելի ազդեցիկ եղել։

ԿԱ: իմ ամենաանողոք քննադատը ես ինքս եմ: Բայց մեր հարաբերությունները աշխատանքային են ու կառուցողական, միայն թե գոնե մի օր պետք է անցնի թարմ թխած գործի վրա, որ կարողանամ օտարի աչքով նայել:

ԱՊ Ինչ նվեր ես ստացել պոեզիայի համաշախարհային օրվա առիթով։

ԿԱ: ոչ մի

Արև Կարապետյան: Ուզում էի,որ մի քիչ զրուցեիք խոսքի հմայական ուժից: Ձեր գործերում ,իմ պատկերացմամբ, այդ մոտիվը շատ է: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ բառը՝որպես հմայիլ և առհասարակ կախարդանքը Ձեր բանաստեղծության մեջ ի՞նչ է՝ խաղ,այսպես ասած ՛՛ապամիֆացում՛՛, թե՞ իսկապես նոր հմայիլ:
ԿԱ: Հրաշալի հարց է, երկուսն էլ, ով ոնց կընկալի, ես ընկալում եմ որպես ուղղակի հետազոտություն:

ԱՊ: Ո՞րն է կարդացածդ վերջին գիրքը։
ԿԱ: «Կռունկ, ուստի՞ կուգաս», Հակոբ Մնձուրի: Նոր եմ բացահայտում ինձ համար այս մեծ-մեծ գրողին:

ԱՊ: Հարգելի Կարեն, նախ’ շնորհավորում ենք պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ, ապա շնորհակալ ենք բոլոր հարցերին անկեղծ ու հանգամանալից պատասխանների համար: Մաղթում ենք շատ հասկացող ընթերցողներ: Ասեմ, որ քո բանաստեղծություններից շատերն եմ հավանում: Շարունակիր ուրախացնել ընթերցողներիդ:

ԿԱ: Ես եմ շնորհակալ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *