Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հին երգ՝ նոր կատարում

Posted on 2020-02-24

Ոչ ձմեռներն են այլևս մի բան,
ոչ գարուններն են հներից սեքսոտ,
հին վարպետներին տուրք տալու նման՝
առաջանում է այս տեքստը ոտ-ոտ։

Ախր ես ինչպես առանձնացնեմ ինձ՝
Մեկելին կոչելով գռդոնչի ամբոխ,
բայց գաղտնիք էլ չէ, իմացեք դեմից,
որ էս գործի մեջ իրոք չկա փող։

Չկա ոչ մի շահ մարքեթինգային,
Ու շանս էլ չկա սրտեր գերելու,
Թեկուզ Ֆրիկն ու Քուչակը գային
Էս լրահոսից սա էին քերելու։

Օրը բոցվում է տափակ տնազով
ու հեռանում է մաշված, հավայի,
սազով, թե հազով, թե իլթիմազով՝
կաբինետներից մեմոգրաֆիայի։

Ակնհայտ է, դե, չուզող եմ, հիմար,
Ազգիս հարցրեք՝ իր տանձի՞ն եմ սկի,
Ժողովրդական պատվերը հիմա
Հրագն է, Ստվերը ու Բառնաուլսկին։

Ու իբր, քանի որ, թերևս, գուցե
Բանաստեղծները հավերժն են երգում՝
Էլ ի՞նչ եմ էս օրը թոքերս գցել,
Թե իբր քո սերը ինձ չի հերիքում։

Հա, չի՛ հերիքում, ե՞րբ է հերիքել,
հին վարպետներից ո՞վ էր երջանիկ,
ով իր աստըծուն, ով՝ դեղին հագել,
ում էլ իր բախտն էր ցույց տվել ժանիք։

Քո հետմահու սիրո արծաթեղենն անփայլ
Մեզ միշտ շպրտել ես վաղվա մթնում,
Ուստի թուղթ ու գրի մեր օթյակը ծպտյալ
Վաղվա մեջ է քո դեմ դառը դավեր նյութում։

Գիր ենք կապում, որ դու դժխբախտ լինես,
Որ լինես պարտված ու երկրորդական,
Լինես գավառական, անհամ կրկես,
Մտքի, սրտի, ոգու ժանգոտ փական։

— Ախր հավատում էս էլի աշուղներին անտաշ,
Ազգ իմ՝ հեղափոխության առաջամարտիկ,
Կոռուպցիայի դեմ քո պայքարն անհաշտ
Երգելու եմ, Այո՛, ես գրչով իմ սաստիկ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme