Ես ապրում եմ…

Նոր գրքիս՝ «Ծիլի-Ծովի» շնորհանդեսին ընդառաջ Բուն TV-ի աջակցությամբ նկարահանեցինք բանաստեղծության ընթերցումների տեսաշար՝ «Ես ապրում եմ» խորագրով: Մինչ շնորհանդեսի օրը՝ փետրվարի 15-ը, ընթերցումները 1 հոլովակ/օր հաճախականությամբ կտեղադրեմ YouTube-ի իմ էջում: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ընկերներիս՝ նկարելու, նկարվելու և մնացած տեսակի աջակցությունների համար: Ստորև ներկայացնում եմ դրվագներ ամեն մի հոլովակից:

Դրվագ 1. Հայրիշխանություն / Արսեն Կարապետյան

Ես ապրում եմ քաղաքի մշուշոտ ցերեկներում և լուսավոր գիշերներում. ես անընդհատ ջուր եմ:
Ես ապրում եմ քաղաքի մշուշոտ ցերեկներում և լուսավոր գիշերներում. ես անընդհատ ջուր եմ:

Դրվագ 2. Աշնանային շվշվիկ / Մերի Մուսինյան

Ես ապրում եմ այստեղ և հիմա՝ դինոզավերերի վերացումից 65 մլն տարի անց. ես կենդանի ջուր եմ:
Ես ապրում եմ այստեղ և հիմա՝ դինոզավերերի վերացումից 65 մլն տարի անց. ես կենդանի ջուր եմ:

Դրվագ 3. Նշանալույծ / Ավագ Եփրեմյան

Ես ապրում եմ Արև անունով աստղի տակ՝ առաջին ու վերջին անգամ. ես ցրտահարված օրերից ճերմակող ջուր եմ:

Դրվագ 4. Ծիլի-Ծով / Լիլիթ Գրիգորյան

Ես ապրում եմ մարդկանց մոլորակում՝ գարունից հինգ պակաս, ես ճերմակ սառույցների տակ ննջացող ջուր եմ:
Ես ապրում եմ մարդկանց մոլորակում՝ գարունից հինգ պակաս. ես ծովի սառույցների տակ ննջացող ջուր եմ:

Դրվագ 5. Անշնորհքություն / Գեմաֆին Գասպարյան

Ես ապրում եմ մոտակա օվկիանոսից մի ամբողջ կյանք հեռավորության վրա. ես լեռնային կղզու ներքին ծովերի ջուրն եմ:
Ես ապրում եմ մոտակա օվկիանոսից մի ամբողջ կյանք հեռավորության վրա. ես լեռնային կղզու ներքին ծովերի ջուրն եմ:

Դրվագ 6. Էպիկրիզ / անի ասատրյան

Ես ապրում եմ՝ ուր որ առաջ էի ապրում և ուր՝ հետո եմ ապրելու. լեռներին տիրելուց ազատ ժամերին ես ծովեզերքի անխնա երկնագույն ջուրն եմ:
Ես ապրում եմ՝ ուր որ առաջ էի ապրում և ուր՝ հետո եմ ապրելու. լեռներին տիրելուց ազատ ժամերին ես ծովեզերքի անխնա երկնագույն ջուրն եմ:

Դրվագ 7. Բա-բու / Լեո Անտաշյան

դու կի-կա մամու թութա բու
ձու կի-կա մամո թու-թա բու
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *