Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Բանաստեղծման արդարացումը

Posted on 2011-01-14

Ինչի համար է պոեզիան, միթե՞ որ ուղղակի բանաստեղծներ ու պանթեոններ լինեն, որ գովերգվեն մարդիկ, հայրենիքները և աստվածները, որ պատմություննե՞ր պատմվեն, որ ամփոփվեն հավերժական հարցերի շուրջ մտորումնե՞ր, որ ձևակերպվեն զգացումնքնե՞ր, որ քննվեն հիմնախնդիրներ, նոր սերունդներին դաստիարակելու՞ համար, տեղեկություններ ու գաղափարներ փոխանցելո՞ւ…

Չնայած այն բանին, որ բանաստեղծությունն անցել է բոլոր վերոնշյալներն իրացնելու ծիրով, վստահաբար կարելի է ասել, որ այդ բոլոր գործերում մենք հիմա առանց բանաստեղծության էլ կարող ենք յոլա գնալ և ժամանակակից պոեզիան ապրելու իրավունք վաստակելու համար, պետք է վերարժեվորի իր խնդիրները:
Ուրեմն ինչի՞ համար է պետք խոսքի այդ տեսակը, որ կոչվում է բանաստեղծություն:
Ինձ համար պատասխանը միանշանակ է` ժամանակակից պոեզիայի գլխավոր խնդիրը լեզուն ապրեցնելն է, այն վերստեղծելով, նրա տիրույթներն ընդարձակելու և արտահատչականության լեզվի ունակությունները զարգացնելու, թարմավցնելու միջոցով:
Մարդիկ միշտ քաղցրի կարիք ունեն. բրազիլական շաքարեղեգից ստացվող էժան շաքարավազը և անարատ մեղրը նույն պատճառով են սպառվում, բայց մեղրն ապրեցնող կենդանի կենսանյութ է, իսկ շաքարավազը անառողջ ու սինթետիկ պարեն:
Ուրեմն ինչպես ծաղկափոշու և մեղրի միջև աշխատող մեղուն, բանստեղծը պետք է զարգացնի իր ժամանակի լեզվի ու իր արտադրած պոեզիայի միջև կերպափոխման այդ մեխանիզմը:
Իսկ ինչի՞ համար է դա պետք, շատ պարզ ու կիրառական պատճառով` որպեսզի մարդիկ ձևակերպումներ գտնեն իրենց ապրած ժամանակն ու իրենց ունեցած ապրումները բառակերպելու համար: Այն ինչ ձևակերպվում է բառերում` ընկալվում ու մարսվում է, այն ինչ մնում է անանուն, անհայտ` չհասկացվածության ու նեվրոզների պատճառ է դառնում:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme