Կայսրության հեռավոր գավառում…

Ժողովուրդը բնազդներ ունի, որոնց դեմ անզոր են բոլոր ռեժիմներն ու պատնեշները: Եթե մեր իշխանությունները մի քիչ խելք ու հեռատեսություն ունենային՝ ոչ թե կփորձեին զսպել, կոծկել, սեփական մարմնով փակել ժողովրդի ինքնաբուխ ալիքը ռուսական ներկայության դեմ, այլ հակառակը՝ հրահրել և կազմակերպել այն: Նշանակովի ստրուկ են էլի, հո զոռով չի, էսպիսի օրերին իրենց «ճիշտ» պահելու համար են աճեցված ու պարարտացված: Շայգուն Ադրբեջանում ռազմական համաձայնութուններ է ձեռք բերում, զենք են ծախում, մարտունակությունն են բարձրացնում հակառակորդի՝ սրանք էստեղ ռուսի համար դոշ են տալիս: Ճիշտ է, ռուսական օկուպացիայից դժվար ազատվեինք միանգամից, բայց Էս համաժողովրդական ընդվզման ալիքը կարելի էր ուղղորդել ազգային ոգու ու ինքնագիտակցության բարձրացման հուն ու դրանց ցույց տալ որ հայ ժողովրդի համակրանքը թանկ, շատ թանկ հաճույք է: Ի վերջո Ռուսաստանը մեր ստիպված «գործընկերն» է և այդ «գործընկերությունից» պետք է քերել առավելագույնը:

Լուսանկարը՝ Հետք.am
Լուսանկարը՝ Հետք.am
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *