Կոմիտաս 150

Կոմիտասը զտեց մեր ինքնության ազնիվը, էականը, քոքը, բունը, էն, որ մոտենում ես, ականջ դնում ու լսում ինչ-որ մոգական նախնիների ինչ-որ ծիսակա ձայնարկումներ, նրանք քո քթից ունեն, քո աչքերից, ունքերից, բայց իսկականն են, աստղերից երբևէ եկածների լեզուն են հիշում, քո տեսողությունից ու կասկածներից վրիպող բաներ գիտեն: Հետո մեսինջերի ծլնգիկ է գալիս, սթափվում ես, ավարտվում է տեսիլքն ու դու հասկանում ես, որ մենք իհարկե երբեք այլևս չենք համապատասխանելու այդ անցավորներին, որ պարզ չէ, եղել են սկի՞. առայժմ միայն հեռանում ու հեռանում ենք, լուծվում ու խառնվում ենք, որովհետև այդպիսի ժամանակներ են, ոչ լավ ոչ վատ` այդպիսի, երբ գտածդ քոնը չէ, այն պիտի կիսվես աշխարհի հետ, միայն կորցրածդ է քոնը, կորցրածի ցավը չի կիսվում, այն ամբողջությամբ քոնն է ու… գնալով Կոմիտասն էլ է միայն կորցրածի մեջ ապրում, գնալով նույնանում է կորցրածի հետ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *