Մանրապատումներ

*
Մի պոլիսի մարդամեջ, ծխած՝ ես իմ որ թվին
Դուրս ելա ու գոչեցի՝ ազատությո՜ւն, քե՜զ հասա,
Բայց մոտեցան իքս դեմքեր ու խույվորած դեմ տվին
Ազատության շահարկման օրինական լիցենզիա։

*
Փողը միֆ է, սենց ասած, քվանտային աշխարհում,
Իբրև ստատիկ գոյություն՝ քվազիմասնիկ այն չունի,
Խորհեց Գռնոն, երբ վարկի ղազագիրն էր ստորագրում,
Որ նոր տարվա սեղանին մեղմ ապխտած բուդ դնի։

*
Բևեռները հալվում են, կորալները, դե, մեռնում,
Պետք է գնալ, վայելել անցնող փառքը բնության,
Լիլոն ու Քրիստն էին էսպես մի արձակուրդ մտմտում,
Հետո Դավոն ու Հենոն, հետո՝ կեսը մարդկության։

*
Գռնոն յոգա է պարապում Անդոյին,
Սիրո՛, բալանսի՛ են ձգտում տղերքով,
Բռնին իրենց տփած օպեռի ավտոյին
Մեծ սրտիկ նկարին կարմիր փսսիկով։

*
Էն օրը լուր բերին վերից՝
թե բա գնո՛ւմ ենք, հավաքվի՛ր,
էսօր էդ դախ հրեշտակից
կպատրաստենք մենք իքիբիր։

*
Անդոն Շուշիկին չէր սիրում լման՝
Սիրում էր միայն դրվագներ Շուշիկից,
Բայց էշ-էշ տաքգլուխ ասպետի նման
Ամբողջ Շուշիկին բռնեց պսակվեց։

*
Հյուսիսային պողոտայում
ամանորյա վազքից անդին
մի գիժ գոռում՝ չէր խնայում՝
եկեք հաճա՛խ յոխվենք, մարդիկ։
Մարդիկ անցնում էին անտարբեր
կամ ասում էին՝ յա՛ն տուր, վայ,
բայց ամենքն էլ անհամբեր
մտածում էին՝ է՛հ, դավա՜յ․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *