Պահանջվում է

Հավայի դիմադրության օջախ –
Հայրենական մառազմի տուն ՓԲԸ-ի
Խավարամտության հանրահռչակման բաժնում
պահանջվում է պիտակավորման մասնագետ։
Աշխատաժամանակի հիմնական ծանրաբեռվածությունը
տարատեսակ ֆենոմենների վրա
սատանիստական, ապազգային, սորոսական
պիտակների սոսնձումն է,
երբեմն լինում է նաև
հեղափոխական, հակահեղափոխական, հին, նոր,
տարածաշրջանում միակ, ամենահին, հինավուրց
պիտակների խմբաքանակ –
վերջիններս վճարվում են կրկնակի դրույքով։

Ռեկռուտիտ ընդ քո կադրային գործակալություն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *