Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Բոցը, չէ

Բանաստեղծություն
Posted on 2020-08-12

Մեկ-մեկ երբ կոկորդիդ փիս ձևով
սեղմում ա գրելու կարիքը,
որ սենց մի տեսակ ինքնազգացողություն ա
երաշտից մեռնող բալենու և միաժամանակ
քրիստոսով հղի լինելու միջակայքում,
ու որ կարող ա մեկնաբանվել իբրև
մի պայմանական լրբի կարոտելու թախիծ,
կամ բաց ծովում մերկ լողալիս շնաձկներից
հոշոտվելու ցանկություն, հիմա, բոցը,
ես ափսոսում եմ, ափսոսում եմ բառերին պահ տալ
սրտիս բարակությունն ու թթվաշ արյանս դողը
գնալով ափսոսում եմ, բոցը
բառերի ժեշտով անմահության պատրանք
գնելու էս ծիսական առևտրին տրվել,
բոցը, ես ժամավարձով ծաղրածու չեմ, ոչ էլ
արագահաս սուրբ, առավել ևս
արագընթաց կապի օպերատոր
այնկողմնային զվարթ անշարժության ու
այսկողմնային կայֆոտ ձանձրույթի միջև
բոցը
յան տվեք
էլ մի
յան տվեք
Էլ մի
յան տվեք
էլ մի
լավ, տվեք
հադեսի շներ,
միթե ցավացող սրտիցս իբրև ծծովի կանֆետի ռեկլամ ու վարձով փողի ակցիա քամված այս երգը ինձ թույլատրված միակ լինելու կերպն ա, ուշադրության կապիտալիզացիա,
բոցը,
մեկ-մեկ
թողեք իբրև նշանոցումս չքնաղորեն հայտնված կեռնեխ
չկրակեմ, թողեմ վայրագ ու իսկական ապրի
գրելու կարիքը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme