Օկամի ածելին

Որևէ խնդրի լուծում փնտրելիս ակնհայտ, պարզ, ուղղակի հանգուցալուծման սցենարը միանգամից բացառում եմ իբրև քիչ հավանական ու ընկնում պեչենու բաղերը, ինձ դնում մեծ կոմբինատորի ու ստռատեգի տեղ, կռուտիտներ ու տակտիկաներ հորինում՝ վատնելով ահավոր շատ էներգիա, ռեսուրս ու ժամանակ, մինչդեռ կյանքը հազար անգամ հաստատել է, որ հենց ակնհայտի ու պարզապեսի ուղղությամբ էր պետք գնալ: Ա կետից Բ կետ հասնելու համար պետք չէ ներմուծել նոր պայմանական միավորներ, ստեղծել, հորինել, ներմուծել նոր էություններ: Այս օրն ապրելու համար մեզ անհրաժեշտ ամեն ինչ կա, պետք չէ ինքնազարգացումը շփոթել ինքնաբարդացման հետ: Ինքնազարգացումը հաճախ հենց սեփական քնած բողբոջներին բացվելու և ծաղկելու հնարավորություն տալն է: Եթե խնդիրն իրոք արդյունքն է, բերքի առավելագույնը սեփական ջանքերից քաղելը, ապա պետք է ազատվել անիմաստ ջանքեր սպառող ձեռնարկներից, մտքերից, մարդկանցից: Պետք է մաքրվել, թեթևանալ, պետք է կարողանալ ազատվել, ձերբազատվել անկարևորից հանուն կարևորի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *