Դզոն ամառվան

Սիրունի տուտուզին կպած
ծովի դեղին ավազ
ամառը փուլ է գալիս շոգած ու լի
հալվում է հեշտ օրերի
խզումը սուտի
արշալույսների և մայրամուտների
պայմանական է
ասես մի դեղձ կիսես ճխլելով
որ սիրածդ ուտի
ասես բաժանումն առիթ է
որ շիրոտի ծաղիկը մեղվի համար
և ցավը չի հավակնում իշխանության
այլ դոբռի ջազային մզզցնում է
ամառ
լղոզված սահմանը քնի և արթնության
և պատռված երիզը մահվան ու կյանքի
նրանց համար, որ հեռացան էս գիշեր
ու նրանց որ առաջին անգամ
դիպան մամայի կրծքին
կարկատում է միջանցիկ քամու սառնուկը
երգում է
թեթեռով լի ստամոքսը կեռնեխի ցնծության
հավաքված պատառ-պատառ,
տառապանք հորինող միտքը
տառապանք արտադրող մարմնին
կապակցում է միայն շշալցված ցուրտը
համառ
միջին խավը տարտամ վճարում է
իր հանգստի իրավունքը իսկ ճռռան
կեսօրի տակ մաշված բանվորին
հերիքում է և սառը սուրճն իբրև
հմայաթուրմ երանության
ամառ
ապրելու ավելին
երբ ձմերուկի լաքա է ամեն բառիդ
իսկ սիրունի պեպենները
աչքաշոռ արևին խանդելու առիթ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *