Դզոն տարփալի սթորիներին

Ձեր մոտ չգիտեմ,
իմ լրահոսում միայն աղջիկներ են,
որ ամեն օր տարփալի սթորիներ են դնում,
ամեն աստծու օր, անգամ օրը մի քանիսը՝
երկուշաբթի կեսօրին, ուրբաթ գիշերը,
վարդավառին, զատիկին, մեռելոցներին,
արևոտ օրերին ու նույնիսկ 24-ին ապրիլի,
երբ ամեն մի կադրային ոչնչություն անգամ
անկեղծորեն էքզիստենցյալ թախիծով է լցվում։

Ֆոտոներ միշտ միևնույն ռակուրսով –
շրթունքները ուռճացված, կուրծքը դեպի առաջ,
փորիկը ներս քաշած, տուտուզիկը ցից,
մի տեսակ դեռ բան չտեսած, բայց ենթադրող
անմեղության կանխավարկած դեմքով,
աչիկները խոշորացված ու որ ամեն ինչ
միանգամից բարի լույսի տակ երևա։

Ես իհարկե շռայլում եմ ձեր փայ սրտիկը,
բայց ամեն օր ասես իշխանամետ ռեպերի
արդեն չնայվող անհամ կլիպում լինեմ,
մի՞թե դուք երբեք չեք լինում գեշ, ծտեր,
չեք լինում ինչպես Արատեսի վանքը՝
վեհորեն փլված, չեք լինում սևագործ,
չեք ունենում պզուկով ծաղկած թուշիկ,
ատամնացավի տնքոց և տարրական
մահվան անխուսափլիության գիտակցում,
չեք ունենում օրեր այնպիսի, դե այնպիսի
որ վրիպում են սմարթֆոնի կամերայից, չէ,
անվերջ նույն մեսիջը, որ ես ահա այստեղ
ուղղակի մեռնում եմ տակս քո կարոտից,
բոլորի աչքից վրիպած ու քեզ սպասող
քաղցրանուշ ելակ եմ, վրան սերուցք պզզցրած,
արի, դու, հենց դու, ինձ լպստելով կեր, 24/7։

Ինչես ինձ մի անգամ ասեց մի մեծ մարդ
մեծ ոչ միայն տարիքով այլ նաև ապրածով՝
այս աղջիկների մայրանալու բնազդը
ելել իրենց ուտում է, մեզ էլ կուտի՝ կկտրի գործից,
չէ հա, մտածեցի որ մի բան էլ գրես՝
սքրինշոթ կանեն, ղժժալով էլի կդնեն սթորի։

Հա հիշեցի, մի օր լկստված ընկեր և ուհիներով
ներխուժեցինք էն հայտնի ստրիպտիզնոցը
ինչ ասեմ, էդ գիշեր մենք տեսանք
էս քաղաքում փողով ցուցադրվող
բոլոր ծիծիկների երկու երրորդը և ինչ –
առաջին րոպեն գայթակղիչ վախենալու էր,
հետո դարձավ հետաքրքիր, հետո սովորական
հետո մենք այդպես ծիծիկներով պաշարված
լոկշից մտանք հեռախոսների մեջ, քանի որ աղմուկ էր
ու այնտեղ էլի դուք էիք էրեխեք, ախ
բայց էդ օրն ինչքան սիրելի ու հարազատ էիք ))

Հա լավ, սթորի ա էլի,
ինչ մի պատմություն ես սարքել՝
կասեն ձեզնից լաչառները,
բայց հավես պատմություն ա, կարելի ա սթորի դնել
կմտածեն կյանքերը ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *