Մարդ – արձանագրող

Մենք էլ չնկատեցինք, թե ինչպես տեսաձայնագրող էս սարքերը սկսեցին խցկվել մեր ու մեր զգայարանների արանքը – մի քիչ անսովոր իրավիճակ, մի քիչ հետաքրքիր, հուզիչ հանգամանքներ՝ մենք պասիվ կամ մասնակցային վայելքի փոխարեն հանում ենք սմարթֆոնները և վերածվում զոմբիացած արձանագրողների, վայելքը արխիվացնողների, մեծ ոգևորությամբ սկսում ենք արտադրել ցածրորակ ֆայլեր, որոնց մեծ մասը երբևէ չենք էլ հրապարակելու կամ վերանայելու: Իրականությունից փաստեր թռցնելու և առցանց ամպը սնելու այս մոլուցքը մանրից մեզ պատմություն կերտողներից վերածում է պատմությույն արձանագրողների ու մեկնաբանողների գորշ բանակի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *