դարդաստեղծություն

մարդ չգիտի ինչ բուծի՝
ֆոլոեր, թե կախասունկ,
մարդ չգիտի ինչ պահի՝
հովվաշուն, թե երազանք,
մարդ չգիտի ուր գնա՝
աշխատանքի, թե նախույ,
ու չգիտի ում կթի
ծաղիկ կովին, թե տուրիստ,
ու ոնց անի, որ բռնի,
ոչ թե քոքից, այլ՝ իշխան,
մարդ չգիտի ոնց անցնի
արաքս գետը, թե որպես
եղանակից կտրվող
հայանպաստ կարմիր թել –
ես հագել եմ էս ձմեռ
թիք-թոքին ու տաք ռետուզ,
ու կխաղամ ես անշուշտ
բառերով ու քյափը տուզ,
բայց չգիտեմ ինչ ծամեմ
ղարսով բրդուճ, թե էս միտքն՝ «էլի
ամառ կգա, կընդլայնվի մարդը,
անթալիան նորից լողափ կդառնա»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *