մակերեսային

ավելի անտեղի քան երեկ արված
ազատ արցախը ողջունում է ձեզ
պաստառի մոտ սելֆին
հետկեսօրի շոգը փորձում է ամոքել յանի
էս ձմեռ ցրտահարված մեր հոգին
տապակվել հեզորեն, տափակվել,
մեղմորեն չիրանալ, չարանալ ժեխորեն
փոշեհամ, կավահոտ տափակստան
ուր մահը դեռ չի հաղթել բնավ, ուր եթե
մի քիչ խորամանկ խորանաս, կյանքը
եռում է խանդավառ մրցությամբ հանուն
սերունդների թրիքի օպել գնդիկներ բզբզող
բզեզներին եգիպտոսի ուղեգիր ընծայիր տեր,
ապագա, տա՛ք ապագահ, աղի կարամել, համ էլ
ձանձրահեն թերթում եմ՝ ոտքեր,
տոտոշներ, բդիկներ միդիըմ րեյր, ազդրեր․
Hasmikն ասում է հուզիչ է անչափ,
երբ պատկառելի այս մարդը գրել է՝
կիրակի է, ամառ է, կեսօր,
մարդիկ խորոված են անում, ասենք թե,
իսկ ես անկապ տխուր եմ – հուզիչ է, խորն է
կիրակին քրիստոսն է, միսը, դե մարմինն է մեռնող,
շոգը դե, բանը, մեր օրերի տաղտուկն է,
անհավես թերթում եմ՝ ոտքեր,
տոտոշներ, բդիկներ միդիըմ րեյր, ազդրեր,
չգիտեի այս մեկին, այս մեկին, այս մեկին,
ես ինչպե՞ս բացատրեմ Հասմիկին,
որ կարելի է պայմանավովել հիացած թվալու շուրջ,
որ մենք մտածում ենք կատեգորիաներով,
ուստի աստված կատեգորիա է, ասենք,
բայց երկու կատեգորիաների շփման գծում
բաներ են մնում տակավին անանուն, խառնածին,
բայց խոզի յուղոտ մատերից խորովածը
գրողը տանի, չի կարելի քամահրել
ինչ-որ կատեգորիկ պոեզիայով
քանի որ այն չքնաղ է և հավաստի
և փաթթած ունի անգամ այս խելքը,
որ լավ գիտի մերձավոր արևելքը, բանը,
թյուրինգի մեքենա, մոսկվան սպառնում է,
արցախը կարդում է, սուրենյանը գուժում է,
բդեր, բդեր, տոտոշներ, տոտիկներ, ազդրեր
էլի
թերթում եմ անհավես և կարծես նմանարկում
դրանցով հիանալու նախապայմանը,
կներեք անուշներ, էն գլխեն էլ դախ էի,
իսկ էս վերջերս վաբշե մոռացել եմ
գեղեցիկ բաների սիրուն լեզուն,
սիրերգի փոխարեն հը-հը կարող եմ
թոքերիս կատեն ուղարկել փիեմ
ասում եմ, լեզվիս որձաչեչը բնավ հարիր չէ
վարդին նստած ցողը մանրագրելու համար,
բայց անշուշտ, կարող եմ հիացած ձևանալ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *