Հրեշալի դարաշրջանի ավարտը

Ամիսներ առաջ
ձեռքս մի հազար ռուբլիանոց էր ընկել՝
վրան գրված нет войне ♡,
չգիտեմ ինչու դրել էի պահարանի վրա,
որ անցնել-դառնալիս տեսնեմ
կյանքի այդ փխրուն դիմադրության ժեստը
բռնության անողոք անսպառության հանդեպ․
իբր թե հույս կա, հետո լինելիք բաների հետ։
Բայց էսօր տեսա՝ նեռվայնացա հանկարծ․
հերիք է ինքնախաբեությամբ զբաղվել
մինչ անցնում է գյոզալ կառալյոկի սեզոնը,
հանկարծ զգացի, որ մի վեց կիլո
ընտիր կառալյոկ հենց հիմա ծմրում է
չկերված լինելու իր առիթը վրիպելուց,
ուրեմն՝ ի չենջ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *