Խոսքի ճանապարհը

Իբրև հոգեվարքի մարող արձագանք, որ ժամանակի ու տարածության մեջ ավելի հեռու է ընդարձակվում, քան այն արտաբերած նյարդն ու նրա տառապանքը` խոսքը տևում է:
Խոսքի ճանապարհը մարդու և մարդու միջև առկա իրերի հաղթահարումն է, որ ավարտվում է ժամանակի շատ պայմանական միավորներ անց` այդ երկուսի լավագուն դեպքում խաղաղ-երևակայական, իսկ սովորաբար` պասիվ-թանգարանային նույնականացմամբ – եկվորների կողմից:


Արդյո՞ք այդ մարող արձագանքը բացահայտումների ճամփորդության կվերածվի. իր համար անհասկանալի պատճառներով ուղևորված սերմնաբջջի ճանապարհի պես խոսքի ճանապահը հիմնակնաում անհույս է. նրանք երկուսն էլ դատապարտված են չգտն[վ]ելու:
Իրերն ու ոսկորներն ավելի երկար են ապրում քան միսն ու էությունը. միմյանց պարտադրված նրանք քայքայվում են ժամանակի մարսողական համակարգում, մինչ ոսկորներն ու իրերը խառնվում են իրար` դառնալով մի նոր ինքնության ակնարկ, որ երբեք չի եղել… այդ պատճառով քաղաքակրթության մանկությունից եկող ազդակները միշտ սինթետիկ-վերերկրային են ապագայից վերադարձողներիս համար:
Ու չնայած հողը քիչ-քիչ դադարում է ժամանակի մեջ ճամփորդող տարաշխարհիկ հաղորդագրությունների պահապանը լինել, այնուամենայնիվ նրա թաքցրած գաղտնիքներն այնքան չհաղթահարված-շատ են, որ մենք սկզբի և վերջի մասին մտածելիս նախ և առաջ մտածում ենք իր մասին:
Քսան տարեկանից հետո արդյոք հնարավո՞ր է երբևէ նույնչափ անհումոր ու հանդիսավոր-ողբերգական մտածել մահվան մասին: Այդ տարիքում ամբողջությամբ բնության նախատեսած հորմոնալ մետամորֆոզների ալքիմիայի տակ լինելով` միևնույնն է առավել հեռու բնությունից մենք երբեք այլևս չենք լինում: Միակ տարիքը մեզ համար, երբ փորելու անհագ ցանկությանը փոխարինում է թռչելու հիվանդագին ցանկությունը: Այդժամ ցմահ թևեր ունենալու հանդեպ վախը նույնականանում է մահվան վախի հետ… մինչ հասունանալ, նշանակում է համակերպվել փորելու անհրաժեշտության հետապնդող մտքին:
Թռիչք դեպի ներքև: Փորել, փորել, փորփրել, փնտրել դինոզավրերի ու նախամարդկանց ոսկորներ, սաղավարտների ու մետաղադրամների մնացորդներ, խեցեղեն ու մոգական գրություններ:
Ոչ մի խոսք չի կերակրի [հողը] տղավարի խոցելու իմ անբացատրելի, անորսալի կիրքը, նրանից ներս (այնաշխարհ) թափանցելու անհուն վայելքը, որ մատնում է վերդառնալու երազս:
Ու ես, շարունակելով փոխակերպել մանր ջեբկիրության հակվածությունս, փորում եմ` սուլելով որոշ կորած [ճամփորդող] խոսքեր գտնելու հաճույքը:

Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն, հատված

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *