Տիգրան Համասյան. խուճուճ խխունջ

Երեկ Տիգրան Համասյանը բեմին շեֆ խոհարարի պես երաժշտութուն էր պատրաստում: Նա մոտեցել է վարպետության այն շեմին, ուր գործիքների, սուբյեկտների և օբյեկտների, իրերի և համակարգերի նախատեսված հնչողության պայմանականությունը մերկացվում և ի ցույց է դրվում իր կենդանի զվարթության և մահկանացու անզորության մեջ միաժամանակ: Մարդը ջրհոր է, որի մեջ կարելի է չասված խոսքի պես ծանր մի բան նետել ու սպասել չըլըմփոցին, հետո ձայնագրել չըլըմփոցն ու նրա արձագանքը, մեզոլիթից սարերում լռված խուճուճ խխունջի դիրքերից երևակայել անհնարին հեռու կենդանի օկիանոսներ ու այդ ամենը վերարտադրել իմացած ու հենց տեղում հորինվող նշանագրերով, հետո չըլըմփոցի ձայնագրությունը, նրա արձագանքը, այս երկուսի համադրությունն ու սրա համընթաց ապրումը զուգադրել բամզաձայնությամբ ու համեմել խաղի վայելքի ընթացիկ զվարթությունը: Այսուհետ ամեն ինչ հանգում է ալիքի մի տեսակը մեկ այլ տեսակի վերածելուն, այսուհետ ամեն ինչ ածանցվում ու հանգում է… Արյան հիշողությամբ եկած հորովելի մի քանի տունը՝ հանգում է… լեռնային հեռավոր ակունքներից սկիզբ առած բնածին ինքնությունը մեծ քաղաքների աղմկոտ դըկ-ցըկի մեջ սատկացրած՝ հանգում է… մեկ օրվա տևողության մեջ մոլորակի շարժմանը համընթաց և հակընթաց հոսելու ռիթմի մեջ ինչորերենով լինելու անհրաժեշտությունը՝ հանգում է… ուրիշներին խոսելու և ուրիշներին նվագելու իներցիալ պայմանականությունը հանգում է… հանգում է ինք-նա-հո-սի, ինք-նա-խո-սի… խուճուճ խխունջ ))

Ֆոտոն՝ Վահան Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *