Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Տիգրան Մանսուրյան. ռեքվիեմ

Posted on 2011-11-21

Նոյեմբերի 19-ին Բեռլինում կայացավ իմ մաեստրո պապիկի` Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան: Այն կատարեցին հանրահայտ ՌԻԱՍ կամերային երգչախումբը և Մյունխենի կամերային նվագախումբը՝ Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ: Առաջիկա օրերին ռեքվիեմը կկատարվի Գերմանիայի ևս մի քանի քաղաքներում:

Ինչպես մեկնելուց առաջ Նարեկացի կենտրոնում ռեքվիեմի մասին փոքրիկ դասախոսություն-շնորհանդեսի ժամանակ ասաց մաեստրոն` նա ռեքվիեմը գրել է այն թաքուն փափագով, որ եթե հանկարծ մի օր եվրոպացիները որոշեն հիշատակել հայոց ցեղասպանության զոհերին, ապա դիմեն «իրենց հասկանալի լեզվով» այս ստեղծագործությանը: Ռեքվիեմը նվիրվում է ցեղասպանության զոհերի հիշատակին, գրված է ժանրի կանոնների խստագույն պահպանմամբ – այսինքն ավանդական լատիներեն տեքստի վրա, բայց մեղեդային լուծումներով` առավել քան հայկական է:
Բայց մինչ Եվրոպան վայելում էր մեծ երաժիշտի գլուխգործոցը, պատշաճ ուշադրությամբ նրան արժանին մատուցելով իր հանճարի համար, այս փոքրիկ, թշվառ ու խեղճ «երկիրը» շարունակում էր մտահոգ մնալ իր թշվառ ու խեղճ խնդիրներով և իշխանական, ընդդիմադիր, պաշտոնական և անպաշտոն լրահոսում հատուկենտ տեղեկանքներ հայտնվեցին այս իրադարձության մասին:
Տիգրան Մանսուրյանը ստեղծել է մի բան, որով հպարտանալու առիթ պիտի ունենան հայ լինելու մտքի հետ համակերպված մարդիկ` որ ժամանակում էլ որ դա լինի, այսուհետ…
Մաեստրոյի իսկական երկրպագուների համար տեղադրում եմ Ռեքվիեմի առցանց հեռարձակման իմ կատարած (ցանցահեն) ձայնագրությունը:

Ահա Ռեքվիեմի թանկագին հղումը:

(եթե բեռնելու հետ կապված խնդիրներ լինեն, գրեք ինձ karen_antashyan@yahoo.com)

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme