Խորհուրդներ մեռելի պես քնելու համար

Պատրաստվել խաղաղ քնի,
նշանակում է պատրաստվել առողջ մահվան։

Նախ, ընդունել, որ մեկ օրն ավելին չի տեղավորում։
Բայց իրո՞ք պետք է ավելին –
ինքնիրեն խժռող կասկածների հրեշից կորզած
իմաստի չնչին առկայծում, դու
հասցրեցիր սահմանել ինչ-որ բան իբրև գեղեցիկը
և նկարագրել քո հիացմունքն առ այն․
վերջ։

Դեռ ինչքան փլավ է եփում գազօջախին ու գլխումդ –
մարիր, արձակիր այն ամենն ինչ դեռ հումք է, ոչ միս,
անգամ-իսկ միս։
Այն ամենն ինչ հասցրեցիր կուտակել այսօր դու չէիր։
Այն ինչ դու չէս՝ շատ ու քիչ լինել չի կարող։

Օրվա հոգսը օրվա մեջ պիտի վերջանա, ոչ օրվա հետ,
դեռ պետք է հետազոտել նաև լռության անուղղակի մարմինը,
ուրեմն ժամանակ թող ոչինչ ուզելու, ոչինչ ուտելու,
ոչինչ անելու, ոչինչ լինելու համար։

Իմաստազերծիր շունչը,
դարձիր դիմադրություն չստեղծող ներկայություն:

*Ու մի մոռացիր հեռախոսը դնել լիցքավորման ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *