Հայացք դեպի ներս

Իսկ ես ձեզ ասում եմ, որ մարդն իր հույսը պետք է կտրի ոչ միայն պետությունից, Նիկոլից, Ամերիկայի բարեկամներից այլ նաև իր ընկերներից, սիրելիներից և աստծուց: Դու ախր բացարձակապես մենակ ես և սա ոչ թե տոտալ հուսահատության առիթ է, այլ անսահման հնարավորությունների: Ծնված լինելու հրաշքը ոնց՞ ես սպառում, ընտրիր, դու կարող ես և մի ողորմած ձեռքի սպասող սոված բերան լինել և կարող ես լինել հազարների սնող կենսատու աղբյուր: Ի դեպ սոված բերանը ոչ միայն փարոսի նպաստի սովածն է լինում, այլ նաև ուրիշների բարի կամքից, հավատարմությունից, խելամտությունից, հպատակությունից, գնահատականից կամ չգիտեմ ինչից իր բարեկեցությունը, ուրախությունն ու հաջողությունը ակնկալողը կամ զոռով քամողը: Քո մեջ վառվելու պատրաստ ահռելի կրակներ կան, միայն թե փոխիր հայացքիդ ուղղությունը` դեպի ներս:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *