Ստատուսչի Ծկուլը (11-13)


Ստատուսչի Ծկուլի աներևակայելի ճամփորդությունը դբա լավը

Դրվագ 11

Գռդոնչին անում է այն, ինչի մեջ (հացի) փող կա,
պրոֆեսիոնալը՝ ինչն ամենից լավ է անում,
իմաստունն անում է այն, ինչի կարիքը կա,
ստրուկը՝ ինչ պարտավոր է անել
քաղաքական գործիչն անում է այն, 
ինչ կողքից լավ է նայվում (անգամ ննջարանում)
ինչ բարձրացնում է ռեյտինգները,
ստատուսչին անում է այն, ինչ լայք է բերում,
նորաձևը՝ ինչ թրենդի մեջ է,
ավանդապահն՝ իբր ինչ մեր պապերն էին անում,
էն սանծեխնիկ տղեն դե խզարում ա ինչ խոսք,
հուսահատը ոչինչի չի անում կամ անում է անհավես
որովհետև միևնույն ա, ամեն ինչ անիմաստ ա
ամեն ինչ որոշված ա, ամեն ինչ՝ մեկ,
դախը փորձում է, բայց չի ստացվում,
աշխատասերն անում է նախատեսվածից ավելին,
համառն անում է անհնարինը,
այո, համառությամբ շատ բաների կարելի է հասնել՝
լիքը անիմաստ բաների։

#Ծկուլը անում է այն, ինչ անհնար է չանել –
նա կոնցեպտուալ ծույլ է։
Նա ջանք չի գործադրում,
աչքի չի ընկնում, իրեն չի կոտորում,
իր գլխից բարձր չի թռչում
իր վերմակից ավել չի մեկնվում, 
տասը չափում է ու չի կտրում,
վարկ չի վերցնում, պարտք չի տալիս,
երջանիկ շանս լոտոյից չի ջնջում,
հույսեր չի կապում նորընտիր իշխանությունների հետ,
չի ուզում ապրել հավերժ՝
դրա համար կոտորվելով աստծո առաջ,
չի ուզում լինել օրինակելի,
ընդամենը, ուժերի ներածի չափով
համադրվում է գրավիտացիային։
Ինչպես որ մի կույս ընկերուհի ասեց
կոնցեպտուալ ծույլերի ակումբից՝
լավ ա էլի խմբակային սեքսը, 
հանգիստ կարելի ա գլուխ պահել։
Ու Ծկուլը ստատուս ա գրում, որ թողի
ապրելու ցանկացած թռվռիկ․․․
Մեծ աշխարհի մեծ-մեծ գործերը 
գլխապատառ, ճկռալով անելու փոխարեն
կարելի է ասել, խոսել, փոստել` վերջացնել։ 
Կլյուչեվոյե սլովը – վերջացնել:

Ծկուլը․․․ ոնց ասեմ, գետնին հեղված ջուր,
եթե կուզեք գինի, արյուն, կամ չիշիկ՝
գտնում է ամենակարճ ուղին
խախանդվելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *