Հովհաննես Թումանյան 149

Թումանյանի ծննդյան օրն է այսօր ու այս առիթով շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ այսպիսի գոյություն կա մեր ինքնության հիշողության մեջ։ Թումանյանին իրապես ու լրջորեն ընկալելուն խանգարող մի էական հանգամանք կա և դա իր անվան գեր-առատությունն է մեր կյանքում այլընտրանքային կրիչների վրա՝ փող, փողոց, այգի, շաուրմա, մանկապարտեզային ու դպրոցական հանդեսներ, զզվահան արած ասույթներ պատի թերթերին և այլն։ Այս ամենի առատությունը ստեղծում է նրանով հագեցած լինելու ու նրան հասու լինելու, անգամ հաղթահարծ լինելու խաբկանքը։ Մինչ Թումանյանն անընդհատ կարիք ունի վերաիմաստավորման ու նորովի մեկնաբանության, որովհետև նա իրոք ունի այդ տարողությունը։ Ինձ համար հատկապես օրինակելի է իր անձը, դժվարությամբ, բայց ճշգրտորեն հաղթահարած նրա ինքնազարգացման ու ներդաշնակության տանող ներքին ուղին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *