Երկու պապերը

Ուզում եմ հիացմունքս կիսել «Երկու պապերը» ֆիլմի մասին։ Վաղուց էսպիսի լավ գործ չէինք նայել։ Ֆիլմը պատմում է Բենեդիկտոս պապի հրաժարականի և Ֆրանցիսկոս պապի ընտրության պատմությունը, զուգահեռ ներկայացնելով կաթոլիկ եկեղեցու ճգնաժամի և նրա հաղթահարման շուրջ առկա աստվածաբանական և պատմական դիսկուրսը ի դեմս պահպանողական և ավանդական թևի ներկայացուցիչ Բենեդիկտոսի և առաջադիմության և բարեփոխումների ջատագով Ֆրանցիսկոսի։ Ֆիլմի գլխավոր մեսիջը իմ ընկալմամբ այն էր, որ՝ ժամանակակից աշխարհում քրիստոնեական քարոզ անելու և հավաստի լինելու համար եկեղեցին նախ պետք է ինքը նորոգի ու ամրապնդի իր հավատքը և դրա դրսևորումները, պետք է լինի ոչ թե բարոյական դոգմաներ պարտադրողը, այլ կարիքի մեջ գտնվողին օգնողը, ինչը և փաստացի անում է Ֆրանցիսկոսը։ Ֆիլմը առանձնահատուկ հետաքրքրությամբ է նայվում հատկապես հայ առաքելական եկեղեցում առկա ճգնաժամի համատեքստում, որ այս օրերին բորբոքվել է հայր Միքայելի վիդեոյից հետո։ Հայ առաքելական եկեղեցին կարող է շարունակել չտեսնելու տալ՝ մտածել և վերլուծել կարողացող ժամանակակից հայ մարդուն և խոսել մահակով պնդողի դիրքերից, մյուս կողմից կրելով կոռուպցիոն սկանդալների մեջ մեղադրվողի, դրանց մասին լռողի ու չտեսնելու տվողի համբավը, կարող է շարուակել սոսկ թաղում, հարսանիք, կնունքի ծիսակարգ անողի ֆորմալ ներկայությունը, բայց կարող է նաև բաց լինել իր խնդիրների մասին խոսալու, ժամանակակից մարդու իսկական հոգևոր կարիքներին նրան հարիր ու ընդունելի լեզվով ԾԱՌԱՅԵԼՈՒ համար։ Այլապես հայ ժողովուրդը և հայ առաքելական եկեղեցին շարունակելու են անդառնալի հեռանալ իրարից մինչև վերջնական խզումը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *