Անվերջնագիր

Իմ մահվան օրը կիջնի լրջություն
կհիշվեն բոլոր ստատուսներս հոթ
և անշուշտ ինչ-որ ֆեյք ոչնչություն
կգտնի կերածս քաքերից սքրինշոթ։

Կմարեն բոլոր զեղչի քարտերս –
անտարես, զանգակ ու սուշիանոց
հուսով եմ կվառվեն ապառիկներս
գոյությանս հետ մերկապարանոց։

Հանց հավատարիմ հաճախորդի
կասսայում մոլի ինձ կմոռանան
եվ միայն մի կոմսից որդիան որդի
հա մեյլեր կգան ժառանգության։

Հուսով եմ կապրեն ավանդներս էլ
զիլ ապագան անշուշտ մի օր կգա
դոլլարին ու եվրոյին եմ լոկ վստահել
դրամից ու ռուբլուց դե խեր չկա։

Ով կհիշի դեռ ով պառոլներս խրթին
ով կգրի դեռ հետմահու ինձ էսէմէս
ոչխարի մորթով ոչխարների բրդին
ազատ տիզ եմ եղել էս կյանքում ես։

Ներիր հարկատուիդ երկիր ներիր
մինչև բռնելը էս անհամության ճամփեն
չհասցրի փակել գույքահարկի տարին
ու ճո տուգանքներն էլ չեմ վճարել։

Մահը վերջը չէ, գնամ, մնաս բարով
ընտրացուցակներում տեղամասիս
ես դեռ երկար կապրեմ մեծատառով
որպես հավերժության պսևդոթեզիս։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *