Երկու ստեք

Ուշ աշնան դեղնատաք արևն ու կապտասառը քամին
իրարից խռոված են արթնացել էսօր –
մեկը կարոտի անուշ ալիքներ է վառում,
մյուսը հեգնում, որ մենակ ես եկող ցրտերի դեմ,
էսօր ամեն ինչ և երկիմաստ է և իրական,
ինչպես շոգելուց մրսել – հիվանդանալը,
ինչպես թքաարտածծիչի ծայրակալի ակցիան,
երկուսը՝ մեկի գնով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *